Ողջունում ենք միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Լուրեր

31.03.2026 | 12:34
Տեղեկություն չունենք` ձերբակալվածները որտեղ են, քննչական բաժնի դռները փակ են. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 12:27
Զատկին ընդառաջ ձվի շուկայում ստուգումներ են անցկացվել․ ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը
31.03.2026 | 12:19
Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավ է հարձակման ենթարկվել
31.03.2026 | 12:10
ՌԴ-ն՝ հայկական երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին // Երևան-Կապան չվերթները վերականգնվել են․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 12:00
ՀՀ-ում ընտրողների թիվը նվազել է․ որոնք են հիմնական պատճառները
31.03.2026 | 11:51
Եկեղեցու միջադեպի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվում. ՈւՂԻՂ
31.03.2026 | 11:49
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում իր 4 զինվորների զոհվելու մասին
31.03.2026 | 11:38
500 000 դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը
31.03.2026 | 11:31
Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ նույնիսկ առանց Հորմուզի նեղուցը բացելու. WSJ
31.03.2026 | 11:23
NBA-ի խաղում անհավանական ռեկորդ է գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 11:14
Վթարային ջրանջատում ՝ Արարատի մարզում
31.03.2026 | 11:05
Եկեղեցում միջադեպի գործով անցնող երկվորյակներին տանում են մեղադրանք առաջադրելու
31.03.2026 | 10:56
Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնելու վճար սահմանելու ծրագիրը
31.03.2026 | 10:48
Արման Ծառուկյանը կլինի Տոպուրիա – Գեյջի մենամարտի պահեստային մարտիկը
31.03.2026 | 10:42
ՆԳՆ նախարարը ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցերը
Բոլորը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։

Մենք բազմիցս նշել ենք, որ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումները, ներառյալ խոշտանգումները, սպանությունները և անմարդկային վերաբերմունքը, իրականացվում են համաձայն կամ ի խթանումն հայերի հիմնարար իրավունքների համակարգային և լայնածավալ ոտնահարման ադրբեջանական պետական քաղաքականության։ Անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր կերպով չի ձեռնարկել գործողություններ հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց պատժելու ուղղությամբ, ինչն ինքնին նշանակում է խրախուսել նման հանցագործությունները, այլև բացահայտ և միտումնավոր քաջալերել է հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն:

Ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների լայնածավալ և համակարգային բնույթը, ներառյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների դեմ կոպտագույն ոտնձգությունները, ինչպես նաև նման պետական քաղաքականության առկայությունը Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։