30-ից ավելի քննարկում է եղել, վերհանվել են քաղհասարակության խնդիրները․ Դավիթ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կազմակերպագործունեական սեմինարի ընթացքում 30-ից ավելի քննարկումներ են կազմակերպվել, վերհանվել են քաղհասարակության խնդիրները։ Դրա հիմնական նպատակն է՝ նախ գնահատել, տեսնել, թե ինչ վիճակում է գտնվում մեր հասարակությունը, երկրորդ՝ փորձել հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան այդ վիճակի շտկման, կարգավորման համար, և երրորդ՝ կոնկրետ ծրագրեր ու գործողությունների մոդուսներ ձևավորել, որոնք արդեն պետք է առաջարկվեն հանրությանը։ «Քաղաքացիական հասարակության գործունեության վերաիմաստավորումը Հայաստանում ճգնաժամի պայմաններում» կազմակերպագործունեական սեմինարի արդյունքների ներկայացման ժամանակ այս մասին ասաց դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանը։

Նա ներկայացրեց սեմինարի արդյունքում բացահայտված մի խնդիրներ։

«Դա աշխարհի պատկերի ընդհանուր աղավաղումը, աղճատումն է։ Ընթացքում ակնհայտ դարձավ, որ մասնակիցների համար շատ պրոցեսներ ուղղակի հասկանալի չեն: Խաղի ժամանակ գործողության մի մոդել ձևակերպվեց, որը անվանվեց «եթե-ապա»՝ եթե այսպես ես անում, ապա այսպես պիտի լինի։ Այդ «եթե-ապա»-ն խախտվել է»,- ասաց բանախոսը։

Երկրորդը, ըստ նրա, որը շատ կարևոր էր, դարձյալ կապված է աշխարհի պատկերի աղավաղման հետ։

«Հասկանալի է, որ այս աղավաղման հիմքը, բնականաբար, արժեքային համակարգի քայքայումն է, դրանց ոչ պարտադիր լինելը, հայտարարված, բայց չկիրառված լինելը։ Եվ ավելի լուրջ խնդիր՝ արժեքային համակարգերի միջև մրցակցությունը, կարծես, չի քննարկվում և չի դիտարկվում, այսինքն՝ ինչն է ավելի կարևորը, ինչն է հիմքում ընկած, ինչն է, որ արժեք ունի։ Այս հարցերը, կարծես, չեն քննարկվում։ Եվ այստեղից՝ մի քանի այլ խնդիրներ, որոնք նույնպես բավականին մեծ հարցականներ են առաջ քաշում մեր հասարակության առջև»,- նշեց Դավիթ Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։