Ծանր վիրավորանքի քրեականացումը խոսքի ազատության հետ առնչություն չունի․ Արթուր Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.12.2021 | 13:46Ծանր վիրավորանքի քրեականացումը խոսքի ազատության հետ առնչություն չունի: Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունն այսօր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հայհոյանքը քրեականացնող հոդվածը:
Ընդդիմադիրների դիտարկմամբ՝ վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, այն իրականում ունեցել է մեկ նպատակ՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրմամբ, սպառնալիքով սահամանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում:
Արթուր Դավթյանն, անդրադառնալով Աղվան Վարդանյանի դիտարկմանը, որ մարդիկ կսկսեն մտքում հայհոյել, նշեց. «Նորմալ է, եթե մարդիկ սկսեն մտքում հայհոյել ու սպանել. այդպես հանցագործությունների թիվը կպակասի»:
Մանրաամսները՝ տեսանյութում: