Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, դատավճիռ չէ․ ՄԻՊ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Հաշմանդամության մասին խոսելիս կամ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելիս շատ կարևոր է հասկանել, թե ինչպես են նրանք ընկալում իրենք իրենց․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումներում պետք չէ նրանց խղճալ, առավել ևս՝ խուսափել նրանցից:

Հաշմանդամությունը միշտ չէ, որ տեսանելի է: Կան հաշմանդամության տարբեր տեսակներ, որոնք առաջին հայացքից ակնհայտ կամ առհասարակ տեսանելի չեն, սակայն դա չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն:

Ոչ տեսանելի հաշմանդամությունը կարող է հակասել հասարակության շրջանում առկա կարծրատիպերին այն մասին, թե ինչպիսին կարող են լինել հաշմանդամություն ունեցող անձինք՝ ձևավորվելով նրանց հետ շփման կամ նրանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի սովորույթներ կամ նորմեր:

Օրինակ՝ տեսանելի հաշմանդամություն ունեցող անձը միանգամից կարող է խարանի կամ խտրականության ենթարկվել՝ առանց հնարավորություն ունենալու ինքնադրսևորվելու, իր կարողություններն ու հմտությունները ներկայացնելու: Մինչդեռ ոչ տեսանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց ավելի հաճախ մեղադրում են «հաշմանդամությունը կեղծելու» կամ «ուշադրություն փնտրելու» մեջ: Երկու դեպքում էլ սա խնդրահարույց է, քանի որ թիրախավորում է հաշմանդամություն ունեցող անձը միայն այն պատճառով, որ հաշմանդամություն ունի: Նման դրսևորումների պատճառ է նաև իրազեկման պակասը:

Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, դատավճիռ չէ: