Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը կկանգնի տնտեսական խստագույն պատժամիջոցների առջև. Բայդենի խորհրդական

Լուրեր

11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
Բոլորը

Երեքշաբթի օրն անցկացված հեռավար գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Պուտինին զգուշացրել է դադարեցնել զորքերի մոբիլիզացումն ուկրաինական սահմանի երկայնքով, որոնց թիվն, ըստ որոշ հաշվարկների հասել է գրեթե 100,000-ի, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ինչպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն է ասում. «Եթե Ռուսաստանը նորից ներխուժում իրականացնի Ուկրաինայում, Միացյալ Նահանգները և եվրոպացի դաշնակիցները կպատասխանեն ուժեղ տնտեսական միջոցներով։ Մենք լրացուցիչ պաշտպանական գույք կտրամադրենք ուկրաինացիներին եւ լրացուցիչ միջոցներով արեւելյան թեւում կուժեղացնենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին», ասել է նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինան իր արևելյան շրջաններում ռուսամետ անջատողականների դեմ պայքարում է 2014 թվականից ի վեր, այն բանից հետո, երբ Մոսկվան զավթեց Ղրիմը։

Գագաթաժողովում Պուտինը Բայդենից երաշխիքներ է պահանջել, որ ՆԱՏՕ-ն իր կազմի մեջ չի ներառի Ուկրաինային:

Ինչպես Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է ասել, «Սա աշխատանքային քննարկում է շատ ծանր ժամանակահատվածում, երբ լարվածության մասշտաբները Եվրոպայում հասել են չափազանց բարձր մակարդակի»։

«Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է դեպի Ուկրաինա ռուսական ներխուժման և դեպի Թայվան Չինաստանի կողմից ներխուժման դեպքերում հանդես գալ որոշակի գործողություններով,

ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը պատասխանել է.

‘’Միացյալ Նահանգները պատրաստվում է ձեռնարկել զսպման եւ դիվանագիտական հնարավոր բոլոր գործողությունները, որպեսզի համոզվենք, որ Թայվանի սցենարը երբեք տեղի չունենա: Փորձելու ենք նաեւ կանխել որեւէ ներխուժում դեպի Ուկրաինա’’, ասել նա ու ավելացրել, որ այս պահին դա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է:

Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առաջնորդներն արդյունավետ քննարկում են ունեցել նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ներկա պահին կանգ առած բանակցությունների մասին:

Ըստ Ռոյթերս գործակալության, Բայդեն-Պուտին հեռավար հանդիպումից մեկ օր անց Կրեմլը հայտարարել է, որ ‘’բարդ առճակատման իրավիճակի’’ շուրջ շատ շուտով քննարկումներ են անցկացվելու երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: