40 % մեքենա կրճատած իշխանությանը մեղադրում եք 1 մեքենա գնելու մեջ. զավեշտալի է․ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
Բոլորը

«Ընդդիմությունը փոշիացման և թալանի մեջ մեղադրում է մի կառավարության, որը միայն այս տարի 400 մլրդ դրամ վերադարձնում է գործարարներին ԱԱՀ-ի տեսքով»,- ԱԺ հերթական նիստում 2022 թվականի բյուջեի մասին նախագծի քննարկման ժամանակ  հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա ընդգծեց, որ գործարարներին ստիպում են ոչ թե հիմա, այլ 2000 թվականին, երբ Ազգային անվտանգությունը ստեղծել էր 4-րդ վարչություն, որը զբաղվում էր միայն գործարարներին նսեմացնելով, նվաստացնելով, ստրկացնելով և երկրից արտաքսելով. «Եվ հիմա հարյուրավոր գործարարներ, որոնք ՀՀ տնտեսության ողնաշարն էին, օտար երկրներում հարստացնում են օտար պետություններին: Եվ սրա պատճառը 2000 թվականի ապիկար, թալանչի իշխանությունների աշխատանքի արդյունքն է»:

«Մի կառավարություն, որ իր քաղաքացիներին միայն 22.5 մլրդ եկամտահարկ է վերադարձրել, որպեսզի քաղաքացին կարողանա բնակարան ձեռք բերել, այդ կառավարությանը մեղադրել, թե իբր «պադավատապետություն» են հիմնել, ծիծաղելի է. 40 տոկոս մեքենաներ կրճատած կառավարությանը մեղադրում են մեկ մեքենայի գնման համար: Սա զավեշտալի է»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: