Սաակաշվիլին հայտարարել է, որ ի նշան բողոքի՝ դադարեցնում է բուժումը

Լուրեր

14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դադարեցնում է բուժումը Գորիի զինվորական հոսպիտալում։ Այս որոշումը նա պատճառաբանել է «կարգապահական միջոցների» դեմ բողոքով, որոնք, ըստ Սաակաշվիլիի, իր նկատմամբ կիրառվել են հիվանդանոցում։ Այս մասին Սահակաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Սաակաշվիլին ասել է, որ բանտի աշխատակիցները եկել են իր հիվանդասենյակ, որտեղ նա ճանաչել է «իր խոշտանգումների մասնակիցներին»։

Բացի այդ, որպես կարգապահական միջոց՝ որոշել են Սաակաշվիլիի հանդիպումների սահմանափակումներ մտցնել և զրկել նրան հեռուստատեսությունից։ Քաղաքական գործիչը դժգոհել է, որ տեսակցության իրավունք ունեցող մորն ու անձնական բժշկին թույլ չեն տվել մտնել իր սենյակ։

Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայությունը, սակայն, հերքել է Սաակաշվիլիի հայտարարությունները նրա նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառելու մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Միաժամանակ, ծառայությունից հաստատել են, որ նախկին նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն բանից հետո, երբ նա վնասել է իր հիվանդասենյակում տեղադրված բժշկական սարքավորումը։

Տաթև Ֆռանգյան