Ադրբեջանական միջանցքը սպառնալիք է՝ ուժով կխլենք, եթե ռուսական հսկողությանը չհամաձայնվեք․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը

-Պարո՛ն Քոչինյան, պաշտոնական Երևանը հակադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ կոչ անելով Բաքվին «զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից և չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերվող պայմանավորվածությունների իրագործմանը»: ՀՀ-ն նաև ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվի ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնելու ուղղությամբ։ Ինչո՞ւ է Ալիևը սադրիչ հռետորաբանությունը շարունակում և ի՞նչ գնահատական ունեք ՀՀ ԱԳՆ հայտարարությանը։ 

-Ես կուզենամ՝ մենք մեկընդմիշտ հանենք մեր բառապաշարից, մտքից հակառակորդի հայտարարությունն անլրջությամբ կամ ներքին լսարանին սպասարկելու, մեծամտությունից ելնելով այդ հայտարարությունն անելու ամենահեշտ մոտեցումը։ Պատմությունը ցույց տվեց՝ մի բան, որ իրենք սպառնում են, առնվազն փորձում են դա իրականացնել։ Մի անգամ Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրն է դիպուկ արտահայտություն արել, որ «Երբ թշնամին ասում է՝ ինքը ուզում է սպանել, իմ խորհուրդն է՝ հավատացեք դրան, իրոք ուզում է անել դա»։ Հիմա բուն դեպքին գալով․ համադրելով բոլոր հայտարարությունները, համադրելով նոյեմբերի 9-ի տեքստը և ռուսական կողմի հայտարարությունները՝ ես գալիս եմ եզրակացության, որ եթե ոչ ի սկզբանե, ապա տևական ժամանակ է՝ բովանդակային քննարկումներում խոսվում է միայն մեկ միջանցքից և այդ մեկ միջանցքը ռուսականն է։ Ի՞նչ է ռուսական միջանցքը․ դա նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն է, համաձայն որի՝ ռուսական ԱԴԾ-ն պետք է վերահսկի ճանապարհը, և Հայաստանը կերաշխավորի անխոչընդոտ բեռնափոխադրումներն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Սա միջազգային իրավունքի տեսանկյունից միջանցք է, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել, բայց բովանդակային առումով հենց միջանցք է։

-Ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է․ կարո՞ղ է ճանապարհը մնալ Հայաստանի սուվերենության ներքո, սակայն մաքսակետեր չլինեն, ադրբեջանցիները որևէ մաքսային հսկողության չենթարկվեն։ Այսինքն՝ հայկական կողմը զրկված լինի վերահսկելուց ադրբեջանցիների տեղաշարժը։ Կարծես թե դա՞ են պահանջում։

-Մենք եկանք այդ կետին՝ կարող է, այո՛, կարգավորում դրվել, որ դա դե յուրե միջանցք չէ, սուվերենությունը պատկանում է Հայաստանին, սակայն դե ֆակտո միջանցք լինի։ Խճանկարը հենց այսպես է հավաքվում։ Եթե սրա հետ էլ համադրում ենք Մոսկվայում փոխվարչապետերի տապալված հանդիպումը, սրանից հետո Ալիևի ջղաձգումները դառնում են ավելի հասկանալի։ Տեսե՛ք, ես համարում եմ այսպես՝ ամբողջ խոսույթը ադրբեջանական միջանցքի մասին, ամբողջ ընթացքում եղել է մահակ և սպառնալիք, որ եթե չհամաձայնվեք ռուսական միջանցքին, մենք կխլենք ուժով, արդեն ադրբեջանական միջանցք կստանաք։ Ընդ որում՝ ես չեմ ասում, որ սա թեկուզ սպառնալիք է։ Հնարավոր է դեպքերի զարգացման մի վիճակ, որպեսզի այդ սպառնալիքը վերածվի գործի։ Բովանդակային քննարկման ժամանակ, ես գտնում եմ, քննարկվում է հենց ռուսական միջանցքը։

Եվ հիմա այս մեկ տարում հասել ենք նրան, որ փոխվարչապետերը քննարկում են այդ մանրուքները, որոնք ընդհանրապես մանրուքներ չեն։ Մաքսակետը ճանապարհի սկզբնամասում և վերջնամասում լինելո՞ւ է, թե՞ չէ։ Եթե այդ ճանապարհը մի սահմանից մյուսն է անցնելու, նշանակում է՝ անխուսափելիորեն առերեսվելու ենք դրա հետ։ Ո՞նց են անցնելու հայ ուղևորները կամ բեռները, երբ այդ ճանապարհին հատվեն, պետք է ռուսական հսկիչ կետ լինի՞, թե՞ չլինի, պետք է թույլտվություն վերցնեն, չպետք է վերցնեն․․․ Արցախում խաղաղ մարդկանց են սպանում ռուս խաղաղապահների աչքի առաջ․ կարո՞ղ ենք երաշխավորել, որ եթե այդ ճանապարհով ռազմական շարասյուն անցնի, չեն կրակի ճանապարհի մոտակայքում գտնվող խաղաղ բնակչի վրա։ Իհարկե՝ չենք կարող։ Սա ապացուցվում է՝ եթե 9-րդ կետն իրացվում է, այն իրականում միջանցք է՝ անկախ նրանից, թե ինչ կդնենք անունը։ Հայկական կողմը դեռևս ընդդիմանում է 9-րդ կետի իմպլեմենտացմանը կամ փորձում է այդտեղ ժամկետ տեղավորել։

 -Իսկ ինչի՞ վրա է հույս դրել Ալիևը՝ Սոչիի պայմանավորվածությունը կամ հայտարարությունը չկատարելով, գուցեև՝ փորձելով տապալել ապաշրջափակման պրոցեսը։

-Ալիևը հույս է դրել իր ուժային գերակայության վրա Հայաստանի նկատմամբ և հույս է դրել իր դաշնակից Թուրքիայի վրա։

-Իսկ միջազգային ֆոնը թույլ տալի՞ս է Ալիևին՝ ՀՀ-ի նկատմամբ սանձարձակ վարքագիծ դրսևորել։

-Իսկ միջազգային ֆոնն իրեն թույլ տալի՞ս էր Հադրութում և Շուշիում էթնիկ զտում անել, ուր ապրում էր հօծ հայկական բնակչություն, իսկ հիմա ոչ մի հայ չի ապրում։ Իսկ միջազգային հանրությունն իրեն թույլ տալի՞ս էր 50 ք/կմ տարածք բռնազավթել կամ, մոտավորապես, 100 ռազմագերի պահել Բաքվի բանտերում։ Մեր տարածաշրջանը շատ արագ ապակայունացավ և դարձավ մի տարածք, որտեղ միջազգային իրավունք, միջազգային մարդասիրական իրավունք տերմիներն իրենց տեղը զիջեցին ուժին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան