Ընդդիմությունը Ղազինյանի թեկնածությունը 15-րդ անգամ չառաջադրեց․ ԱԺ-ի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը մնում է թափուր
Քաղաքականություն
07.12.2021 | 17:11ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր, սակայն «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում նիստին:
Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ և հարցը կստանա օրենսդրական լուծում: Նշվել է նաև, որ 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ: