Գործընթաց ենք նախաձեռնելու, որպեսզի Ալեն Սիմոնյանը պաշտոնանկ արվի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում ընդհատվել է «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը, որը դռնփակ էր անցկացվում։ Այն նախաձեռնել էին ընդդիմադիր խմբակցությունները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողներին ներկայացրեց պատճառները, թե ինչո՞ւ են ընդդիմադիր պատգամավորները լքել քննարկումը։

«Սա մեր քաղաքական թիմի համար առանցքային հարցերից է, բայց մենք տեսնում ենք, թե քաղաքական մեծամասնությունն ինչպես է վերաբերվում այս հարցերին։ Նիստը փակ էր, մենք պահանջել էինք, որպեսզի նիստին ներկայանար Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության գերատեսչության ղեկավարը։ Նրանցից որևէ մեկը ներկա չէր այսօրվա նիստին։ Ավելին, գրեթե վարչության պետերի մակարդակով էր ներկայացվածությունը։ Եվ սա էլ պետական ու քաղաքական մոտեցումն է այս խնդրին։ Մենք դուրս ենք եկել՝ հաշվի առնելով, որ ընդամենը վարչության պետի մակարդակով ներկայացվածություն է եղել, և ըստ էության չէին կարող բովանդակային պատասխաններ տալ։

Երկրորդ, այս նիստից առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ԱԺ ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձն ասում է, որ գերիներն իր համար ուղղակի չկան, գոյություն չունեն, դասալիք են։ Հիմա հարց է առաջանում՝ սա միայն Ալեն Սիմոնյանի անձնակա՞ն դիրքորոշումն է, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փաստացի դիրքորոշումը»,- նշեց Գրիգորյանը։

Պատգամավորը հավելեց, որ ի վերջո հասարակությունը պետք է իմանա՝ իշխող քաղաքական թիմի համար գերիների հարց գոյություն ունի, թե՞ չունի։

«Եթե Ալեն Սիմոնյանն ասում է, որ գերիներն ընդամենը դասալիքներ են, նշանակում է պետական քաղաքականություն այս առումով գոյություն ունի, թե՞ չէ, և միայն դատախազությունը պետք է զբաղվի այս հարցով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը այս պահին պետք է հասարակությունն իմանա։ Քաղաքակիրթ աշխարհում նման բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը նման հայտարարության համար ուղղակի բարոյական տեսանկյունից պետք է հրաժարական ներկայացներ։ Այս հարցը մեր օրակարգում է, մենք իրավական գործընթացներ ևս նախատեսում ենք»,- հավելեց նա։

Ըստ Աննա Գրիգորյանի՝ երկրի և քաղաքական իշխանության թիվ մեկ գործառույթն է գերիներին վերադարձնելը։ Վերադարձնելուց հետո որոշակի գործընթացներ պետք է տեղի ունենան, թող տեղի ունենան։ «Բայց եթե դու՝ որպես ԱԺ նախագահ, հայտարարում ես, որ իրենք քեզ համար գոյություն չունեն, հետևաբար նշանակում է, որ դու նաև չես էլ նախաձեռնում համապատասխան գործընթաց՝ նրանց վերադարձնելու համար։

Ավելին, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո եղել է հունվարի 11-ի հայտարարություն, եղել են Սոչիում կայացած հանդիպումն ու հայտարարությունը, և նորից տեքստի մեջ որևէ տեղ արտացոլված չէ, որ գերիների հարցն իրենց համար որևէ նշանակություն ունի։ Հետևաբար, կարելի է նաև ասել, որ, այո, Ալեն Սիմոնյանը որոշակի դիրքորոշում է հայտնում, որը նաև պետական քաղաքականության հիմքում է ընկած»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: