Թորոսյանը ստիպեց բացել «Պանդորայի արկղը». Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
Բոլորը

«Ես չէի ուզում Պանդորայի արկղը բացել, բայց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստիպեց խոսել նախարար եղած տարիներին իր թույլ տված ստերի մասին»,- ԱԺ իր ելույթում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ հիշել է Թորոսյանի երկու սուտ:

Պատգամավորը նշեց, որ կորոնավիրուսի պիկի ժամանակ նախարար Արսեն Թորոսյանը լրագրողներին հեգնում էր, թե ինքը վարակված է կորոնավիրուսով և բոլորին վարակելու է:

«Նա հայտարարում էր, որ կորոնավիրուսն այդքան վտանգավոր վիրուս չէ,  և դրա արդյունքում  մենք այսօր ունենք 7669 մահ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով,  որ այս վիճակագրական տվյալները Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ մեծագույն սխալներով են հավաքվել:

Թովմասյանը փաստեց, որ Վիճակագրական կոմիտեի և Առղջապահության նախարարության տված մահվան վիճակագրական տվյալներն իրար հակասում են, քանի որ առողջապահության նախարարությունը 700 քաղաքացու մահ չի գրանցել, և հրապարակած մահվան դեպքերի տարբերության մասով արդեն դատախազությունն ուսումնասիրություն է անում:

«Պետք է հասկանանք, թե Արսեն Թորոսյանի ստերն իրավական առումով ինչ հետևանք են ունենալու»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: