Տասնյակ դիմակավորված ոստիկաններ բերման են ենթարկել ԲՀԿ-ական նախկին պատգամավորին, ժամեր անց՝ բաց թողել

Լուրեր

18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
Բոլորը

Նախորդ շաբաթ Երևանի իր բնակարանից բերման է ենթարկվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանը: Factor.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության դիմակավորված մեծաթիվ ծառայողներ են այցելել Արթուր Մանուկյանին: Մեզ հետ զրույցում Արթուր Մանուկյանը չհերքեց տեղեկությունը, սակայն պատճառների մասին ոչինչ չասաց:

«Կարծում եմ՝ շփոթմունք է եղել, ինձ հետ նման դեպք առաջին անգամ է լինում: Մնացածը կարող եք իրավապահներից ճշտել»,- ասաց Արթուր Մանուկյանը՝ չհերքելով նաև դիմակավորված մեծաթիվ ոստիկանների մասին տեղեկությունները:

Մեր հստակեցնող հարցերին ի պատասխան՝ Արթուր Մանուկյանը հավաստիացրեց, որ որևէ քրգործով չի անցնում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նշեցին, որ Արթուր Մանուկյանը բերման է ենթարկվել քրգործի շրջանակում:

«Արթուր Մանուկյանը բերման ենթարկվել է հարուցված քրեական գործի շրջանակում: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, գործողություն իրականացնելուց հետո ազատ է արձակվել»,- փոխանցեցին իրավապահ կառույցից:

Հարցին՝ ի՞նչ քրգործի շրջանակում է Արթուր Մանուկյանը բերման ենթարկվել, ոստիկանությունից պատասխանեցին միայն․ «Կոնկրետ քրեական գործի շրջանակում»:

Նշենք, որ Արթուր Մանուկյանը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի փեսան:

Նարեկ Կիրակոսյան