Քրեական գործով անցնող, համաներված, նախկին ՀՀԿ-ական․ ովքեր են ընտրվել խոշոր համայնքների ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով տեղական իշխանություն ընտրեցին։ Իշխող կուսակցությունը, համաձայն նախնական արդյունքների, միայն 15 համայնքում է կարողացել այնքան ձայն հավաքել, որ բավարար կլինի միանձնյա տեղական իշխանություն ձևավորելու համար: Այդ համայնքներն են՝ Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Բաղրամյանը, Խոյը, Մեծամորը, Էջմիածինը, Մարտունին, Փամբակը, Ծաղկաձորը, Թումանյանը, Գառնին, Հրազդանը, Աշոցքը և Ջերմուկը:

8 համայնքներում ոչ իշխանական ուժերը միայնակ կձևավորեն տեղական իշխանություն, իսկ 13-ում մեծամասնություն կարող են կազմել կոալիցիայով:

Աբովյան քաղաքում ձայների մեծամասնությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ստացել, որի ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը: Ուշագրավ է, որ նա 2 տարի առաջ դատապարտվել էր 3.5 տարի ժամկետով ազատազրկման. մեղադրվում էր Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզահամալիրում Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ, բայց համաներմամբ ազատ էր արձակվել: Այդուհանդերձ, 46 տոկոս ձայները բավարար չեն միանձնյա իշխանություն ձևավորելու համար, անհրաժեշտ կլինի կոալիցիա կազմել։

Մասիս քաղաքում, որը խոշորացումից հետո իր մեջ ընդգրկում է Մասիսի շրջանի բոլոր համայնքները, պաշտոնավարումը կշարունակի գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ում դաշինքը ստացել է քվեների մոտ 53 տոկոսը: Այստեղ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը պայքարի մեջ էր միայն «Քաղաքացիական պայմանագրի» հետ:

Դավիթ Համբարձումյանը ևս քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավված: Նա մեղադրվում է 2018 թվականին մի խումբ անձանց հետ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակվելու, քարերով, մահակներով ու էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրելու համար: Դավիթ Համբարձումյանը, ում նաև մեղադրանք է առաջադրվել մեկ այլ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, ստորագրությամբ ազատ էր արձակվել: Ի դեպ` քաղաքապետի եղբայրն էլ կալանավորված է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով:

Վանաձորում վերջնական հաղթանակ տոնելու համար նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին ևս անհրաժեշտ կլինի այլ ուժերի աջակցությունը: Նրա գլխավորած դաշինքը ստացել է քվեների մոտ 38․5 տոկոսը՝ հետևում թողնելով ՔՊ-ի ցուցակը գլխավորող Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին:

Հրազդանում վերընտրվել է Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը։

Չնայած նրան, որ իշխանությունը գործի դրեց ամբողջ վարչական ռեսուրսը, ցանկալի արդյունք չգրանցեց, այսօր Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Այս ընտրություններում գրանցված արդյունքները վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձախողում չի համարում։ Ընդհակառակը, նրա գնահատմամբ՝ քաղաքացու ձայնի որոշիչ լինելն իրենց թիմի երազանքն է եղել։

Այս ընտրություններն աչքի ընկան նրանով, որ երկու կողմերն էլ տիրապետում էին վարչական ռեսուրսներին, ասում է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Ըստ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարության ձևավորման ամենասկզբում ենք: Սակայն կարևոր է արձանագրել, որ ընտրության արդյունքները կեղծված չեն եղել:

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 42.5 տոկոսը։ Ցուցանիշը ցածր է ու վտանգավոր, նկատում է քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Հայաստանի 9 համայնքներում անցկացված նախորդ ՏԻՄ ընտրություները նույնպես աչքի էին ընկել մասնակցության ցածր ցուցանիշով՝ ընդամենը 33 տոկոս: Իշխող ուժը պարտություն էր կրել 3 քաղաքներում՝ Գյումրիում, Գորիսում և Մեղրիում, հաղթանակ էր տարել Դիլիջան, Տեղ և Տաթև համայնքներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան