Բարդ չէ կռահել, թե փոխվարչապետները որ հարցի շուրջ չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի. Էդուարդ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.03.2026 | 12:34
Տեղեկություն չունենք` ձերբակալվածները որտեղ են, քննչական բաժնի դռները փակ են. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 12:27
Զատկին ընդառաջ ձվի շուկայում ստուգումներ են անցկացվել․ ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը
31.03.2026 | 12:19
Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավ է հարձակման ենթարկվել
31.03.2026 | 12:10
ՌԴ-ն՝ հայկական երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին // Երևան-Կապան չվերթները վերականգնվել են․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 12:00
ՀՀ-ում ընտրողների թիվը նվազել է․ որոնք են հիմնական պատճառները
31.03.2026 | 11:51
Եկեղեցու միջադեպի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվում. ՈւՂԻՂ
31.03.2026 | 11:49
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում իր 4 զինվորների զոհվելու մասին
31.03.2026 | 11:38
500 000 դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը
31.03.2026 | 11:31
Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ նույնիսկ առանց Հորմուզի նեղուցը բացելու. WSJ
31.03.2026 | 11:23
NBA-ի խաղում անհավանական ռեկորդ է գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 11:14
Վթարային ջրանջատում ՝ Արարատի մարզում
31.03.2026 | 11:05
Եկեղեցում միջադեպի գործով անցնող երկվորյակներին տանում են մեղադրանք առաջադրելու
31.03.2026 | 10:56
Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնելու վճար սահմանելու ծրագիրը
31.03.2026 | 10:48
Արման Ծառուկյանը կլինի Տոպուրիա – Գեյջի մենամարտի պահեստային մարտիկը
31.03.2026 | 10:42
ՆԳՆ նախարարը ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցերը
Բոլորը

Բարդ չէ կռահել, թե փոխվարչապետները որ հարցի շուրջ չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուրադ Աղաջանյանը:

«Տվյալ հանձնաժողովը կոմունիկացիաների բացման գործառույթների շրջանակներում է գործում, հետևաբար հարցերը և քննարկումները տվյալ ոլորտին են վերաբերում, յուրաքանչյուր կողմը փորձում է առավել արդյունավետ և առավել շահեկան դուրս գալ այդ քննարկումներից: Այս քննարկումների արդյունքում է, որ ի վերջո պետք է ընդհանուր հայտարարի գան, և ի հայտ գան այն կետերը, որոնց շուրջ պետք է կառուցվի փոխհամաձայնեցված տարբերակը»,- նշեց Աղաջանյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափի ներքո։

«Այս հանգամանքը պետք է կարևորվի նաև մեր ներքաղաքական դիսկուրսում, քանի որ սա մի դիրքորոշում է, որը կիսում են միջազգային հանրության գրեթե բոլոր կարևորագույն սուբյեկտները, այդ թվում Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունները»,- նշեց Աղաջանյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը պնդում է, թե Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն հայ պաշտոնյաներն Արցախ չեն կարողանում գնալ, Էդուարդ Աղաջանյանը նշեց՝ վարչապետի հայտարարությունն ապացուցման կարիք չունի։

«Կարելի է դրանում հավաստիանալ հսկայածավալ սոցիալական և տնտեսական ծրագրերին ծանոթանալու միջոցով։ Թե որ պաշտոնյան կգնա Արցախ կամ չի գնա, կարծում եմ՝ դա երկրորդական է»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: