Կրեմլից մանրամասներ են հայտնել Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցություններից

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հաստատել է՝ դեկտեմբերի 7-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտպանված տեսակապի միջոցով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովովստին»։

Բանակցությունները կանցկացվեն դեկտեմբերի 7-ի երեկոյան։ Տեղեկացվում է, որ ուղիղ հեռարձակում չի լինելու, սակայն առցանց միջոցառման առաջին կադրերը կցուցադրվեն լրագրողներին։

«Իհարկե, անհրաժեշտ կլինի քննարկել, թե ինչպես են իրականացվում Ժնևում ձեռք բերված փոխըմբռնումները, աչքի անցկացնել, տեսնել, թե ինչն է ամբողջությամբ իրականացվում և ինչն է պահանջում լրացուցիչ ջանքեր»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Մյուս թեմաներն են լինելու Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը, ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմաններ և անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությունը: Ավելի վաղ ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ օրակարգում կարող է ներառվել նաև իրավիճակը Աֆղանստանում, Իրանում և Լիբիայում։

Պեսկովը մանրամասնել է, որ բանակցություններին հաջորդող համատեղ հայտարարություն չի նախատեսվում։

Տաթև Ֆռանգյան