ԿԸՀ-ն Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններից նախնական տվյալներ է ներկայացրել

Լուրեր

17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
Բոլորը

ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ՝ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններից:

Այսպիսով՝

Վաղարշապատ համայնքում ընտրություններին մասնակցել է 10 980 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 380: 5776 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը 3872 ձայնով երկրորդն է, երրորդը «Հայրենատէր» կուսակցությունն է՝ 528 ձայն:

Արմավիր համայնքում քվեարկությանը մասնակցել է 9 214 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվն է՝ 266: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 8370 ձայն:

Մեծամորում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 18 343: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 661: «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 14 048 ձայն, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 3634:

Բաղրամյան համայնքում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 6408: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 107: «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 3 243 ձայն, «Արդար Հայաստան» կուսակցությունը երկրորդն է՝ 2 407 ձայնով: Երրորդը «Մեր Բաղրամյանը» կուսակցությունների դաշինքն է՝ 651 ձայն:

Արաքս համայնքում քվեարկությանը մասնակցել է 8683 մարդ: Անվավեր է 220 քվեաթերթիկ: 3679 ձայնով առաջատար է «Քաղաքացիական» պայմանագիր կուսակցությունը: 2485 ձայնով երկրորդ տեղում է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, երրորդը «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն է՝ 2296 ձայնով:

Փարաքարում քվեարկությանը մասնակցել է 9720 մարդ: Անվավեր է 247 քվեաթերթիկ: Առաջատար է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4637 ձայնով, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիրն է»՝ 2609 ձայն, երրորդը «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն է՝ 2227 ձայնով:

Խոյ համայնքում քվեարկությանը մասնակցել է 6 996 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 248: «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 4 436 ձայն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 1156, Ազատական կուսակցությունը՝ 1155 ձայն: