ՀՀ 9 մարզի 38 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին

Լուրեր

31.03.2026 | 12:34
Տեղեկություն չունենք` ձերբակալվածները որտեղ են, քննչական բաժնի դռները փակ են. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 12:27
Զատկին ընդառաջ ձվի շուկայում ստուգումներ են անցկացվել․ ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը
31.03.2026 | 12:19
Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավ է հարձակման ենթարկվել
31.03.2026 | 12:10
ՌԴ-ն՝ հայկական երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին // Երևան-Կապան չվերթները վերականգնվել են․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 12:00
ՀՀ-ում ընտրողների թիվը նվազել է․ որոնք են հիմնական պատճառները
31.03.2026 | 11:51
Եկեղեցու միջադեպի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվում. ՈւՂԻՂ
31.03.2026 | 11:49
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում իր 4 զինվորների զոհվելու մասին
31.03.2026 | 11:38
500 000 դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը
31.03.2026 | 11:31
Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ նույնիսկ առանց Հորմուզի նեղուցը բացելու. WSJ
31.03.2026 | 11:23
NBA-ի խաղում անհավանական ռեկորդ է գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 11:14
Վթարային ջրանջատում ՝ Արարատի մարզում
31.03.2026 | 11:05
Եկեղեցում միջադեպի գործով անցնող երկվորյակներին տանում են մեղադրանք առաջադրելու
31.03.2026 | 10:56
Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնելու վճար սահմանելու ծրագիրը
31.03.2026 | 10:48
Արման Ծառուկյանը կլինի Տոպուրիա – Գեյջի մենամարտի պահեստային մարտիկը
31.03.2026 | 10:42
ՆԳՆ նախարարը ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցերը
Բոլորը

Հայաաստանի Հանրապետության 9 մարզի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին։ Համայնքներից 36-ում տեղական իշխանությունը կձևավորվի համամասնական ընտրակարգով, ևս 2 համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով 441 համայնքներ միավորվելով կդառնան 38, ընդհանուր Հայաստանում կլինի 79 համայնք՝ ներառյալ Երևանը։ Հենց այս 38 համայնքներում էլ այսօր անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի ունեցան Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Այս երկու համայնքները եզդիաբնակ են, այդ պատճառով էլ չեն ներառվել խոշորացման ծրագրում։

Քվեարկությունը տևեց 12 ժամ․ ընտրատեղամասերը բացվել էին ժամը 08:00-ին, փակվել՝ 20:00-ին։ Քիչ անց կսկսվի հաշվարկը: