Արշակ Զաքարյանի և մյուսների գործով դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել

Լուրեր

19.05.2026 | 15:10
Նոր միջադեպ Փաշինյանի քարոզարշավին // Բաքուն հայտարարել է՝ երբ կբացվի ՀՀ-Թուրքիա սահմանը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 15:00
ՌԴ-ն օգտագործում է ազդեցության գործակալներին Հայաստանում՝ իր նպատակներին հասնելու համար․ Մայքլ Քարփենթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:53
Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև
19.05.2026 | 14:44
Եկեք, էս մարդուն բոլորով ճամփեք, էս մարդը ադեկվատ չի․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:35
Տարեց տղամարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից
19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն Արշակ Զաքարյանի և մյուսների գործով ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։  Ներկայացված դիմումում դատավորը պարզաբանել է, որ քրեական գործում՝ որպես Արշակ Զաքարյանի պաշտպան ներգրավված փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ընկերն է և նրա հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ.

«Տիգրան Աթանեսյանի հետ 1992-1997թթ-ին սովորել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նույն կուրսում, ավելին, հանդիսանում եմ վերջինիս կրտսեր որդու՝ Աշոտ Աթանեսյանի կնքահայրը: Տ.Աթանեսյանի հետ հաճախակի հանդիպում ենք, շփվում նաև ընտանիքներով: Բացի այդ, Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է նաև ավագ եղբորս որդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորը, ով, նույնպես հանդիսանալով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ միասին աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում: Այս պարագայում, գտնում եմ, որ վերը նշված հանգամանքը լուրջ կասկածի տակ է դնում նախագահող դատավորիս անաչառությունն ու անկողմնակալությունն այս քրեական գործի քննությունն իրականացնելիս օբյեկտիվ լինելու տեսանկյունից, որն, ինչ խոսք, բխում է Տ.Աթանեսյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների փաստից, հատկապես այն պայմաններում, երբ գործով անցնող բոլոր մեղադրյալներին մեղսագրված են միևնույն արարքները,- նշել է դատավորը և հավելել՝ այս ամենը բարոյական առումով չի կարող չանդրադառնալ որպես դատավոր իր կողմից քրեական գործի նկատմամբ ունեցած օբյեկտիվության վրա։

Նշենք՝ քրեական գործը վարույթ էր ընդունվել նոյեմբերի 29-ին, իսկ հաջորդ օրը մակագրվել դատավոր Մակյանին։

Հիշեցնենք՝ ըստ առաջադրված մեղադրանքի՝ նրանք փորձել են իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով։ 

Հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք, ինչի արդյունքում 21 անձ բերման էր ենթարկվել, որոնցից հինգ հոգին՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը, ձերբակալվել էին։ Դատարանի կողմից, սակայն, նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել։ 

Այդուհանդերձ, նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել են՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ 

Այս պահին նրանց նկատմամբ կիրառված է խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին։ 

Ռոզա Վարդանյան