Կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն կա․ նախարար

Լուրեր

03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

«Կարևորելով կամավորության ինստիտուտի և կամավոր աշխատանքի արժեքը` դեկտեմբերի 5-ը նշվում է որպես Կամավորների միջազգային օր։

Մեզանում, ցավոք, կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումներ, ինչն էլ խոչընդոտում է ոլորտի կայացմանը: Այս ուղղությամբ Հայաստանում քայլեր իրականացվում են դեռ 2000-ականների սկզբից, որոնք, սակայն, առայժմ չեն հանգեցրել շոշափելի արդյունքի։

Ընդգծելով կամավոր աշխատանքն օրենքով պաշտպանելու անհրաժեշտությունը՝ նշեմ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմ արդեն իսկ ներկայացվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Վերջինիս ընդունմամբ կամրագրվեն կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական և միասնական օրենսդրական կարգավորումները, կհստակեցվեն ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները:

Սրանով մենք կստեղծենք համապատասխան հիմքեր՝ հարթելու կամավոր աշխատանքներում ներգրավվելու գործընթացքում առկա խոչընդոտներն ու կամավորության ներուժը ծառայեցնելու՝ ի նպաստ առաջընթացի»։