Թուրքիան ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ռեկորդային ցուցանիշի է հասել․ Ադրբեջանը երկրորդ խոշոր ներկրողն է

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Թուրքիայի ռազմարդյունաբերական և ավիացիոն ձեռնարկությունները, հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով, գերազանցել են ռազմական արտադրանքի արտահանման՝ ամբողջ 2020 թվականի ցուցանիշները, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ թուրքական արտադրության տարբեր զինատեսակներ ակտիվորեն օգտագործվում են տարբեր գործողությունների ժամանակ՝ ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրից դուրս։

Թուրքիայի արտահանողների միության տվյալներով՝ եթե 2018 թվականին ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումը կազմել է 2 մլրդ 35 մլն 956 հազար դոլար, ապա 2019-ին այդ թիվը հասել է 2 մլրդ 740 մլն 988 հազար դոլարի։   Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին թուրքական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումը 2020 թվականին կրճատվել է 16,8 տոկոսով՝ կազմելով մինչև 2 միլիարդ 279 միլիոն 27 հազար դոլար։

Եթե նախորդ տարվա առաջին 11 ամսիներին Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանումը կազմել է 1 մլրդ 999 մլն 306 հազար դոլար, ապա 2021-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը աճել է 39․7 տոկոսով՝ հասնելով 2 մլրդ 793 մլն 974 հազար դոլարի։ Նշվում է, որ այսպիսով, Թուրքիայի ամբողջ պատմության մեջ սահմանվել է ռազմարդյունաբերական համալիրի արտահանման նոր ռեկորդ։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ Թուրքիայի պաշտպանական արտահանումը կգերազանցի 3 միլիարդ դոլարը։

Թուրքական ռազմական ու ավիացիոն արտադրանքի գլխավոր ներկրողը, 2021 թվականի 11 ամիսների տվյալներով, ինչպես և նախորդ տարիներին, ԱՄՆ-ն է՝ 1 մլրդ 32 մլն 615 դոլարով։ Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 192 մլն 126 հազար դոլարով, երրորդը Կատարն է՝ 180 մլն 544 հազար դոլարով, չորրորդը՝ ԱՄԷ-ն, հինգերորդ երկիրը՝ Գերմանիան։

Էմմա Չոբանյան