Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները լավ, բայց դանդաղ են ընթանում․ Իրանի ԱԳ նախարար

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Վիեննայում միջուկային համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցությունները լավ, բայց դանդաղ են ընթանում։ Այս մասին ուրբաթ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է Tasnim news agency-ն։

«Ամիր Աբդոլլահիանը շնորհակալություն է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին համագործակցության համար և բանակցային գործընթացը որակել լավ, բայց դանդաղ»,- ասված է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Դիվանագետի խոսքով՝ «բանակցություններում իրանական կողմի նպատակն է ամբողջությամբ դադարեցնել անարդար պատժամիջոցները»։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) շրջանակում բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի ուրբաթ, որից հետո եվրոպացի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ՝ շարունակելու խորհրդակցությունները: Միաժամանակ, ըստ իրանական լրատվամիջոցների, հաջորդ շաբաթ կողմերը կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Տաթև Ֆռանգյան