Բրիտանական «Anglo Asian Mining»-ը Արցախի գրավյալ Կովսականի ոսկու հանքում աշխատանքներ կատարելու թույլտվություն է ստացել

Լուրեր

04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի կառավարությունը բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությանը թույլտվություն է տրամադրել՝ աշխատանքներ իրականացնել Արցախի գրավյալ Կովսականի (Զանգելան) Վեժնալի ոսկու հանքավայրում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ գլխավոր տնօրեն և նախագահ Ռեզա Վազիրին, դեկտեմբերի սկզբին այցելելու են Կովսական՝ ոսկու հանքի տարածքը գնահատելու համար։

««Anglo Asian Mining»-ն ուրախ է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը ընկերության աշխատակիցներին տրամադրել է Զանգիլանի շրջան մուտքի հնարավորություն: Ընկերության բարձրագույն ղեկավարության անդամները, այդ թվում՝ գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Ռեզա Վազիրին, դեկտեմբերի սկզբին կմեկնեն Զանգիլան՝ գնահատելու Վեժնալիի պայմանագրային տարածքը, ներառյալ՝ այդ տարածքում առկա հանքերը»,- ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Աշխատանքը, որը նախատեսվում է իրականացնել գնահատման ընթացքում, ներառում է պաշարների հետախուզում և երկրաբանական նմուշառում, ստորգետնյա հանքի մուտքերի ուսումնասիրություն, հանքի զննում, աշխատանքի գնահատում, որն անհրաժեշտ է պայմանագրային տարածքում աշխատողներին տեղավորելու համար:

«Այդ գնահատումը հանդիսանում է հանքավայրի մշակման առաջին փուլը։ Ընկերությունն ակնկալում է Վեժնալիի հանքի հետախուզումը սկսել մոտ ապագայում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, ու Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Վեժնալիի ոսկու հանքավայրն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։
Միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, բազմիցս հայտարարել են, որ պատրաստվում են իրավական գործընթաց սկսել մինչ այս հանքը շահագործած օտարերկրյա ընկերությունների դեմ։ Առայժմ, ըստ երևույթին, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, քանի որ հայցեր չեն ներկայացվել։

Հավելենք, որ բրիտանական ընկերության և Ադրբեջանի կառավարության միջև պայմանագիր է ստորագրվել 1997 թվականին, որը նախատեսում է 6 հանքավայրերի շահագործում, որոնց թվում են նաև Արցախի հանքերը։

Ավելի վաղ էլ բրիտանական «Anglo Asian Mining»-ը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել նոր հանքավայրերի մշակման համար, որը ընկերությանը հնարավորություն է տալիս շահագործել երեք նոր հանք՝ 882 քառակուսի կմ ընդհանուր տարածքով։ Նոր պայմանագրի համաձայն՝ ընկերությունը հրաժարվում է Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում գտնող Սոթքի ոսկու հանքավայրի պայմանագրային տարածքի իրավունքից։

Բացի այդ, ընկերությունը նաև հույս էր հայտնել, որ կկարողանա շահագործել Արցախի հայկական վերահսկողության տակ գտնվող հանքերը։

«Ադրբեջանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Գազիլբուլագի (Դրմբոն) և Դեմիրլիի (Կաշեն) պայմանագրային տարածքներ ֆիզիկական մուտք ապահովելու համար»,- ասվում էր ընկերության հայտարարության մեջ։ Այս հանքերը գտնվում են հայկական վերահսկողության տակ։

Հավելենք, որ դեռ Արցախյան պատերազմի ժամանակ բրիտանական այս ընկերությունը բանակցություններ էր վարում Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանի միջոցով՝ Ադրբեջանի իշխանությունների հետ հանքերի հարցերով։
Էմմա Չոբանյան