Եվրոպայի խորհուրդը իրավախախտման գործընթաց է սկսել Թուրքիայի դեմ

Լուրեր

19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն երեք օրվա քննարկումների արդյունքում որոշել է վարույթ սկսել Թուրքիայի դեմ՝ գործարար Օսման Քավալային անմիջապես ազատ արձակելու պահանջով մարդու իրավունքների խախտման վճիռը և ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու համար, գրում է Bianet-ը։

Նշվում է, որ իրավախախտման վարույթ սկսելու գործընթացը քվեարկվել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նիստում, որը պատասխանատու է ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկման համար։ Գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է ձայների երկու երրորդը, իսկ որոշմանը կողմ է քվեարկել ԵԽ 47 անդամից 32-ը։

Հաղորդվում է, որ պաշտոնական հայտարարությունն այսօր հրապարակվելու է ավելի ուշ։

Նախարարների կոմիտեն փետրվարի 2-ի նիստում կրկին կքննարկի Քավալայի գործը: Եթե Օսման Քավալան, ՄԻԵԴ վճռի համաձայն, ազատ արձակվի մինչև հանդիպումը, իրավախախտման վերաբերյալ վարույթը կարող է չսկսվել:
Նշենք, որ բարերար, իրավապաշտպան Օսման Քավալան կալանավորվել է 2017 թվականին Ստամբուլի Գեզի այգու ցույցերը կազմակերպելու մեղադրանքով։ Թուրքական դատարանը նրան արդարացրեց 2020 թվականի փետրվարին, սակայն 2016-ին ռազմական հեղաշրջման փորձի գործով, լրտեսության և սահմանադրական կարգը խախտելու համար, Քավալան կրկին ձերբակալվեց։ Նա աշխարհի տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից համարվում է քաղբանտարկյալ, ինքը՝ Քավալան իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում՝ դրանք քաղաքական որակելով։

Հավելենք, որ անցյալ ամիս էլ Թուրքիայում արևմտյան 10 երկրների դեսպաններ հայտարարություն էին տարածել՝ Քավալային ազատ արձակելու կոչով։

Էմմա Չոբանյան