Հիմա քննարկվում են երթուղիները. ՏԿԵ փոխնախարարը՝ ապաշրջափակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Այս պահին քննարկվում է միայն ճանապարհների ապաշրջափակման հարցը` որևէ այլ բան չի քննարկվել և չի քննարկվելու ՀՀ-ի կողմից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Անդրադառնալով դիտակմանը, որ լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանն արդեն դեպի Նախիջևան գնացող երկաթգիծ է կառուցում, Սիմոնյանն արձագանքեց` նման տեղեկատվություն չունի։

«Ճանապարհների ապաշրջափակման հարցով այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, սակայն որևէ հստակություն դեռ չկա»,- նշեց Սիմոնյանը: Նա հիշեցրեց, որ ճանապարհների ապաշրջափակման համար փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որն էլ ուսումնասիրում է տարբեր երթուղիներ։

«Այս տարվա հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ որպես առաջնահերթություն դիտարկվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները։ Երկաթուղու դեպքում ամեն ինչ պարզ է, թե ինչ ուղղություններ կունենանք. Ադրբեջանի հետ ունենք Երասխից, Հրազդանից, հարավային հատվածից` Մեղրիից անցնող ուղղություններ։ Եվս մեկ երկաթուղային ուղղություն էլ դեպի Թուրքիա կգնա»,- նշեց փոխնախարարը` հավելելով, որ խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է, այսինքն` Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ ենք ունենալու Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ։

Սիմոնյանը հավելեց, որ բացի դրանից՝ Նախիջևանի տարածքով կապ կունենանք Իրանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում: