Դա կոշտ ռազմական հեղաշրջում էր․ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան բերեց ՀՀ խորհրդայնացման․ Հրանուշ Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 17:37
ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար
17.12.2025 | 17:25
Կիևի «Դինամոն» գլխավոր մարզիչ է նշանակել «Նոայի» դեմ խաղից առաջ
17.12.2025 | 17:14
Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում
17.12.2025 | 17:03
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր
17.12.2025 | 16:52
Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ
17.12.2025 | 16:42
Մարտունու մի գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ
17.12.2025 | 16:33
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն
17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:32
Սիրելի երեխաներ, ձեզ 2 պատգամավորի հետ կծանոթացնեմ․ Սիմոնյանը՝ Տ․ Մարգարյանի օգնականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:31
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
17.12.2025 | 15:23
Նարեկ Ղահրամանյանը` Սյունիքում դպրոցները փակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ

-Տիկի՛ն Խառատյան, կարևոր թեմա ենք ընտրել այսօրվա զրույցի համար. Առաջին Հանրապետության և անկախության կորուստ, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատում: Թվում է, թե սա ընդամենը պատմական իրադարձություն էր, բայց, կարծում եմ, ինչ-որ թելեր նաև այսօրվա իրադրությանը կբերեն… 101 տարի առաջ այս օրը ՌԴ ներկայացուցիչ Բորիս Լեգրանը և ՀՀ կառավարությունը կնքեցին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու մասին փաստաթուղթը: Մինչ այդ, արդեն ռուս կոմունիստները գրավել էին Իջևանը և Ղազախի կողմից էին մտել: Ըստ պատմաբանների՝ արդեն իսկ անարյուն հեղաշրջում էր սկսվել Հայաստանում, և այդ փաստաթղթի ստորագրումն արդեն ռուսական վերջնագիրն էր: Ի՞նչ տեղի կունենար, եթե դաշնակցական կառավարությունում հաղթեր այն տեսակետը, որ պետք է ոչ թե խորհրդային կարգեր հաստատել Հայաստանում, այլ կռիվը շարունակել արդեն ոչ թե Թուրքիայի, այլ ռուսների դեմ:

-Ես չեմ կարոծում, որ Հայաստանն այդ ժամանակ կորցրեց իր անկախությունը, որովհետև, գոնե ֆորմալ առումով, մինչև 1922թ. Հայաստանը խորհրդային էր, բայց համարվում էր անկախ հանրապետություն: Հասկանալի է, որ Խորհրդային Ռուսաստանն էր որոշում Խորհրդային Հայաստանի ամեն ինչը, և հայ կոմունիստները բավականին ֆորմալ իշխանություն էին, և ավելի շատ տեղում զսպում էին պրոբլեմների պոռթկումները, քան անկախ երկրի կառավարողներ էին: Բայց, այո՛, Հայաստանն այդ ժամանակ շրջադարձային մի նոր փուլ մտավ՝ ընդամենը դժվարագույն երկու տարուց հետո: Այդ ժամանակաշրջանի ՀՀ իշխանություններից ինչ-որ պահանջներ ենք ակնկալում՝ հաշվի չառնելով, որ դժվարագույն ժամանակ իշխանության էին եկել կառավարման փորձ չունեցող մարդիկ. առաջին համաշխարհային պատերազմի զրկանքներն ամենածանրը հայ ժողովուդն էր կրել, Հայաստանը փախստականներով լեցուն էր, Բաթումի խեղճագույն պայմանագրով իշխանություն էին ստանձնել: Քաղաքական բոլոր թնջուկների միջով կողմնորոշվելու դժվարություն ունեցող կուսակցություններ, Ռուսաստանի հեղափոխություն, Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, և այս ամենի միջև Հայաստանի իշխանությունները, չունենալով քիչ թե շատ կազմակերպված հետախուզություն, դիվանագիտություն, նույնիսկ հստակ կառավարման ծրագիր, անընդհատ պետք է կողմնորոշվեին և արձագանքեին՝ ըստ իրավիճակի:

-Գուցե նրանք ճիշտ չգնահատեցին ռազմաքաղաքական դրությունը և չնկատեցին մոտեցող արհավիրքը, որ գալիս էր Թուրքիայից՝ ոչ միայն սպառնալիքներ էին հնչեցնում, հեռագրեր էին ուղարկում Առաջին Հանրապետության ղեկավարներին, այլ նաև հուլիս-օգոստոս ամիսներին արդեն 50 հազարանոց զորք էին կենտրոնացրել Հայաստանի սահմաններին: Հայկական զորքի թվաքանակը 30-35 հազարի էր հասնում: Հայկական բանակը նաև զինվածությամբ էր զիջում թուրքականին, դրան էլ գումարվում էր ներքին արյունաքամ վիճակը, որում գտնվում էր Առաջին Հանրապետությունը: Կոմունիստական վարչակարգն էլ, հեղափոխության համաշխարհային տոնդով վարակված, որոշակի հավակնություն էր դրսևորում հարևան պետությունների նկատմամբ: Միգուցե, ճիշտ չգնահատվե՞ց իրադրությունը:

-Գուցեև ճիշտ չգնահատվեց, բայց հիմա մենք 100 տարի անց դեպքերին իրազեկ ենք, իսկ իրենք չունեին համապատասխան տեղեկություններ և գիտելիք, թե ինչ է կատարվում, թեև դատողություններ անում էին, և որոշ չափով նաև հետախուզություն կար… Դաշնակցական կառավարությունը շատ լավ գիտեր, որ Ադրբեջանի խորհրդայնացումը պարզ հեղաշրջում է եղել, գիտեին, որ Ադրբեջանում եղել է ապստամբություն դրա դեմ, և 12 հազար մարդ զոհվել է ընդդիմադիր կողմից: Նույնիսկ խնդիր էր, որ եթե Հայաստանը պետք է խորհրդայնանալով փրկվեր թուրքական վտանգից, ապա դա ի՞նչ կերպ պետք է արվեր, Հայաստանում նույնիսկ Ռուսաստանի ներկայացուցիչ չկար։ Ճիշտ է, հայ կոմունիստներ կային Բաքվում և Մոսկվայում, և կարող էին միջնորդական առաքելություն ստանձնել, բայց մյուս կողմից՝ ոչ մի խնդիր պարզ չէր, և հայտնի չէր՝ ինչ հեռանկարներ կային Հայաստանի հետ կապված։ Ռուս-թուրքական համատեղ ագրեսիան բերեց Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան