Կհստակեցվեն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի՝ եվրոպական չափանիշների ներդրման և կանխարգելիչ լիազորության շրջանակները

Լուրեր

11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և հարակից մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը կնպաստի արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների բարելավմանն ու հստակեցմանը, ՀՀ միջազգային պարտավորությունների անշեղ կատարմանը և միջազգային հարթակում ՀՀ վարկանիշի բարձրացմանը:

Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը միտված է ինչպես օրենքի վերնագիրը, այնպես էլ դրա կարգավորման առարկան համապատասխանեցնել ներկա պահին Ներկայացուցչի կողմից փաստացի իրականացվող գործունեության հետ՝ դրանում ընդգրկելով նաև միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում, հաշտարարության գործընթացում ներկայացուցչության լիազորությունը:

Ներկայացուցչի կողմից իրականացվող լիազորությունների մեջ նախատեսվում է ընդգրկել նաև Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացումը՝ Հայաստանի Հանրապետությունը հետայսու պատշաճ ներկայացվածություն կապահովի նաև միջազգային այդ ատյանում:

Ներկայացուցչի եվրոպական չափանիշների ներդրման լիազորության առավել հստակեցումն ու փոքր-ինչ ընդարձակումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ համակարգել առանձին խնդիրների վերաբերյալ հեղինակավոր միջազգային մարմինների ինչպես ընդհանուր, այնպես էլ ՀՀ-ի վերաբերյալ արտահայտած մոտեցումները, կնպաստի, դրանք Եվրոպական դատարանի մոտեցումներին համակցելով, համալիր վերլուծությունների կազմմանը և միջազգային չափանիշների ՀՀ օրենսդրության մեջ լավագույնս ներդրմանը՝ հաշվի առնելով նաև ՀՀ իրավական համակարգի առանձնահատկությունները:

Հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերին:

Օրինագծի ընդունումը պայմանավորված է վառելիքաբաշխիչ աշտարակներ օգտագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքաբաշխիչ աշտարակի ծրագրային ապահովման էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» մուտք գործելու և վառելիքաբաշխիչ աշտարակի վառելիքի բաց թողման թույլատրելի սխալանքը փոփոխելու հնարավորության, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի աշխատանքի այնպիսի միջամտության բացառմամբ, որի արդյունքում տվյալ միջամտությունը կարող է հանգեցնել չափման միջոցի հաստատված տեսակի չափագիտական կանոնների և նորմերի անհամապատասխանության բացառմամբ:

Օրենսդրական փաթեթով նախատեսված դրույթների ընդունմամբ կկարգավորվեն գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացված ստուգաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունները և թերլցումները, ինչպես նաև պետական վերահսկողական մեխանիզմի կիրառմամբ և տուգանքների խստացմամբ կվերանա սպառողներին տվյալ արտադրանքի վաճառքի ժամանակ թերլցումները: