Ադրբեջանցիները կրակել են Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ

Լուրեր

18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
Բոլորը

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ. տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ ԳԵղամ Ստեփանյանը:

Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։

Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։

Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։

Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։

Ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրադադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը։