Թալիբները Իրանի հետ սահմանին կատաղի մարտերը սահմանային թյուրիմացություն են անվանել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Երեկ Նիմրոզ նահանգում իրանցի սահմանապահների և Աֆղանստանի Իսլամական Էմիրության (ԱԻԷ) ուժերի միջև մարտերը սկսվել են «սահմանի թյուրիմացության» հետևանքով։ Այս մասին այսօր հայտնել են ԱԻԷ -ի պաշտոնյաները, գրում է EurAsia Daily-ն։

«Թալիբան»-ի խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը խոստովանել է, որ նախօրեին բախում է տեղի ունեցել Նիմրոզ նահանգի Քանգի սահմանային շրջանում «աֆղանական և իրանական անվտանգության ուժերի միջև», սակայն այժմ իրավիճակը վերահսկվում է երկու կողմերի կողմից։ Նա հավելել է, որ ԱԻԷ-ի պաշտոնյաները տվել են անհրաժեշտ ցուցումներ՝ նման միջադեպերը կանխելու համար։

Հակամարտության կողմերից ոչ մեկը զոհերի մասին չի հայտնել։ Աֆղանական Ariana News-ը նշում է, որ Իրանի կառավարությունը լավ հարաբերություններ է պահպանում թալիբների հետ, սակայն լարվածությունը պահպանվում է սահմանային գոտում, որտեղ հատվում են մաքսանենգների և փախստականների ուղիները։

Աֆղանստանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ հակամարտությունն իրանա-աֆղանական սահմանին «ավարտվել է սահմանապահների ջանքերի շնորհիվ, և ջանքեր կգործադրվեն նման միջադեպերը կանխելու համար»։

Դեկտեմբերի 1-ի երեկոյան իրանա-աֆղանական սահմանին՝ Նիմրոզ գավառում, մարտեր են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և թալիբների միջև՝ ծանր զինատեսակների կիրառմամբ։ Հատկապես ինտենսիվ բախումներ են տեղի ունեցել Կանգ գավառում։

Տաթև Ֆռանգյան