«Թույլ չեմ տա մեր քաղաքի անունի հետ խաղան»․ Գյումրու նոր քաղաքապետը մտադիր է հակակոռուպցիոն խորհուրդ ստեղծել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մտադիր է քաղաքապետարանին կից հակակոռուպցիոն խորհուրդ ստեղծել, որի մեջ ընդգրկված կլինեն ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու այնպիսի անհատներ, որոնք շահագրգիռ են կոռուպցիոն երևույթների դեմ ակտիվ պայքարով։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե  Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության  և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Հովիկ  Գևորգյանին կոռուպցիայի համար մեղադրանքի առաջադրումն ու ձերբակալությունը արդյոք զգուշավոր  դարձրե՞լ են քաղաքապետարանի մյուս աշխատակիցներին։

Վարդգես Սամսոնյանն ասաց, որ ինքն անձամբ խստորեն նախազգուշացրել է քաղաքապետարանի աշխատակիցներին ու հանգել են այն եզրակացության, որ հակակոռուպցիոն խորհուրդի ստեղծումը զերծ կպահի նման արատավոր երևույթից։

«Իհարկե, տեղի ունեցածը շատ վատ է մեզ համար, բայց քանի որ գործը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում, ոչինչ ասել չեմ կարող, իրենք կպարզեն պատճառները։ Զգուշացրել եմ ողջ անձնակազմին, մարդիկ էլ  գիտակցում են, որ չի կարելի նման մոտեցում ցուցաբերել։ Սա՛ է իմ պահանջը, պիտի գաս  այս կառույց՝ ազնիվ, մաքուր աշխատելու, ձեռ տալի՞ս է, արի՛։

Ընդունում եմ, որ աշխատավարձը ցածր է, բայց դա ամենևին չի ստիպում, որ մարդը հանցանք կատարի։ Կոռուպցիան հանցանք է, որ անընդունելի է ցանկացած ժամանակահատվածում։

Կարծում եմ, հակակոռուպցիոն խորհուրդը կանխարգելող մարմին է, որն անընդհատ վերահսկելու է բոլորի աշխատանքը։ Տարբեր մեխանիզմներ եմ մտածել  տարբեր ոլորտների հետ կապված, որ կարողանամ վերահսկել, իմ հերթին ես էլ շատ ուշադիր եմ լինելու, որ հանկարծ նման երևույթներ տեղի չունենան, մեր քաղաքի անունի հետ չխաղան, որովհետև մենք՝ գյումրեցիներս, պատվով ենք, նամուսով ենք, չենք սիրում որ մեզ պիտակավորեն՝ վատ արարքներից ելնելով»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։

Արմիկ Մովսիսյան