Բաքվում ոստիկանությունը ուժով ցրել է ընդդիմադիրների ցույցը․ կան ձերբակալվածներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Բաքվում ոստիկանությունը բռնություն է կիրառել և ցրել Շատրվանների հրապարակում անցկացվող խաղաղ ակցիան՝ Գեդաբեկի շրջանի նախկին ղեկավար Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով, որն արդեն 26 օր է՝ հացադուլ է իրականացնում, գրում է «Թուրան»-ը։

Դեռ ակցիայի մեկնարկից առաջ, որը նախատեսված էր ժամը 15։00-ին, ձերբակալվել են կազմակերպիչները՝ երիտասարդ ակտիվիստներ Իլկին Ռուստամզադեն և Մեթե Թյուրքսոյը։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանությունը սկսել է ձերբակալել բոլոր նրանց, որոնք հնչեցրել են «Ազատություն Սալեհին», «Մի՛ սպանեք Սալեհին» և այլ կարգախոսներ։ Ձերբակալվել են նաև ակցիայի կին մասնակիցները։ Մի տարեց կնոջ, որը հարցազրույց է տվել լրագրողներին, ոստիկանները բռնել ու մտցրել են ոստիկանական մեքենան։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն տարածվում են բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալման ու ոստիկանների բռնության գործադրման կադրերը։

Նշվում է, որ 20-25 մարդ է ձերբակալվել, որոնց թվում են նաև Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի անդամ Թոֆիգ Յագուբլուն, նրա դուստրը՝ Նիգյար Խազին, ակտիվիստուհի Դիլարա Միրիևան և ուրիշներ։

Ակցիայից առաջ կազմակերպիչները հետևյալ հայտարարությունն էին տարածել․ «Մենք գտնում ենք, որ Սալեհի ձերբակալությունն իրականացվել է քաղաքական պատվերի ու քաղաքական կողմնակալության հիմքով։ Կառավարությունը ոչ մի դեպքում չպետք է հակասահմանադրական կերպով օգտագործի ուժային կառույցների իշխանությունն իր ընդդիմախոսների նկատմամբ»։

Նշվում է, որ Ռուստամովը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

«Եթե նրան այսօր ազատ չարձակեն, վաղն արդեն ուշ կլինի»,- ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության աջակից, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Սալեհ Ռուստամովը ձերբակալվել է 2018 թվականի մայիսին և 7 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվել, այսպես կոչված, «Ժողովրդական ճակատ կուսակցության ապօրինի ֆինանսավորման» գործով։ Իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ են ճանաչել։ Այնուհետև Գերագույն դատարանը 2 ամսով կրճատել է  պատիժը։ Նոյեմբերի 6-ից էլ նա անժամկետ հացադուլ է հայտարարել՝ իրեն ազատ արձակելու պահանջով։

Էմմա Չոբանյան