ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ
Քաղաքականություն
01.12.2021 | 18:13ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 1-ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ՓՄՁ ոլորտի խնդիրներով, անհրաժեշտության դեպքում մշտական հանձնաժողովին կառաջարկի օրենսդրական նախաձեռնություններ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Բաբկեն Թունյանի հավաստմամբ՝ աշխատանքային խումբը նախագահելու է ՓՄՁ ներկայացուցիչը: Խմբի կազմում կլինեն ԱԺ պատգամավորներ եւ ՓՄՁ ոլորտի աշխատակիցներ:
Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել աշխատանքային խմբի ստեղծմանն ու հաստատել աշխատակարգը: