Գործադիրն առաջարկում է չեղյալ ճանաչել նույնանուն երկու օրենքներում լրացումներն ու փոփոխությունները

Լուրեր

30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Բոլորը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ կադաստրի կոմիտեի ղակավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված է 2022 թվականի հունվարի 1-ը: Երկրորդ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված է, որ 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, նախագծերը, շինարարության ավարտի ակտերը եւ շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

2021 թվականի մայիսի 26-ին ընդունված ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 2-5-րդ հոդվածներով եւս կարգավորվում են տվյալ իրավահարաբերությունները, սակայն նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ այդ կարգավորումները գործելու են Կառավարության սահմանած կարգերն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 30-ը: Նշվել է, որ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է չեղյալ ճանաչել վերոնշյալ օրինագծերը:

Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Հարցն առաջիկա հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Հիմնական զեկուցողների բացակայության պատճառով մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգվել է օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի քննարկումը:

Հանձնաժողովականները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական դիրքորոշում են ներկայացրել երկու օրենսդրական փաթեթի եւ մեկ օրինագծի վերաբերյալ: