Բայդենը խաչակրաց արշավանք սկսեց ընդդեմ ավտորիտար ռեժիմների․ ՌԴ-ն չարաչար սխալվում է՝ թե ՀՀ-ի տեղը ինքն է որոշում․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.01.2026 | 16:00
Ով է 2025-ին Հայաստանի խոշոր հարկատուների չեմպիոնը
26.01.2026 | 15:51
Խորհրդարանում հյուրընկալվել է Բուլղարիայի պատվիրակությունը
26.01.2026 | 15:42
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազություն
26.01.2026 | 15:31
ԵՄ խորհուրդը հաստատել է 2027 թվականից ռուսական գազի ներմուծման արգելքը
26.01.2026 | 15:30
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ում հետ է ցանկանում մենամարտել UFC-ում
26.01.2026 | 15:22
Բացահայտվել է Կոշ գյուղում կատարված գողությունը
26.01.2026 | 15:11
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
26.01.2026 | 15:05
Ալեն Սիմոնյանը բլոգերի է դատի տվել // Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունը․ ԼՈՒՐԵՐ
26.01.2026 | 15:02
Իրանցի պատգամավորն ամերիկացի զինվորներին կոչ է արել «հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին»
26.01.2026 | 14:53
Գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը
26.01.2026 | 14:45
ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը 2025-ին աճել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 14:36
Այն նվիրված է Զանգեզուրին. Կոբախիձեն՝ Հայաստան ու Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին
26.01.2026 | 14:28
Լրագրողների դեմ նվաստացուցիչ մոտեցումներով աչքի են ընկել ԱԺ նախագահը, ՔՊ-ականներ,Գյումրիի քաղաքապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 14:26
Անդրե Կալիզիրն ավարտել է կարիերան
26.01.2026 | 14:17
Ալիևն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարին
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Սոչիի հանդիպումից ուղիղ երկու շաբաթ անց Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Այստեղ, կարծես, հումանիտար հարցեր են քննարկվելու, որոնք կարող են վերաբերել գերիների վերադարձին, քարտեզների փոխանակմանը: Հիշենք, որ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները նաև ուղիղ կապ են ստեղծել: Բրյուսելյան հանդիպումից հետո բեկումնային զարգացում կարո՞ղ է լինել:

-Նախ՝ Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ արդեն բազմիցս խոսվել է, այստեղ կարևորն այն է, որ պատերազմից հետո ամենամասշտաբային բախումից տասն օր անց, այնուամենայնիվ, կողմերին հաջողվեց Ռուսաստանի միջնորդությամբ գալ տրամաբանական լուծումների՝ թեկուզ և ժամանակավոր, տակտիկական, հատվածային լուծումների, և ապահովել որոշակի ընկալում, թե որ հարցն ինչպես պետք է լուծվի: Այդ իմաստով չափազանց կարևոր եմ համարում, որ հայկական կողմի՝ հարցի լուծման մեթոդաբանությունը, այնուամենայնիվ, ստացավ որոշակի գործնական դրսևորում. հայկական կողմը մշտապես առաջարկել է, որ եթե այս բարդ հարցն ուզում ենք լուծել, ապա այն պետք է բաժանել տարրերի, այն տարրերը, որոնք հնարավոր չէ այս պահին լուծել, համաձայնում ենք, որ այդ մասով հարցին լուծում չի տրվում, գնում ենք այն տարրերին, որոնք հնարավոր է լուծել և երկուստեք շահերից է բխում:

-Այդ պարագայում մենք առաջիկայում կտեսնե՞նք սահմանազատում և սահմանագծում՝ երկու կողմերի ստեղծած հանձնաժողովով, ինչպես նաև ապաշրջափակում:

-Հարցը բաժանված է երեք մեծ տարրերի․ մեկը դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցն է, երկրորդը՝ ապաշրջափակման, երրորդը՝ բուն Ղարաբաղի հարցն է, և պատերազմի հետևանքով հումանիտար հարցն է գումարվել՝ նորովի հարցերով՝ կապված գերիների հետ և այլն:

Մենք խոսում էինք դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, Ադրբեջանն ասում էր՝ դե ասեք՝ ումն է Ղարաբաղը, եթե չէ, ուրեմն՝ չէ, և եթե դուք իմ ուզածով չանեք, ես ուժ կգործադրեմ: Կոմունիկացիաների հարցի վերաբերյալ նույնպես Ադրբեջանն ասում է՝ մինչև չճանաչեք Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս, ճանապարհները չեմ բացում, շրջափակման մեջ եմ ձեզ պահելու: Եվ եթե սահմանազատում, սահմանագծում էլ չկա, այդ ժամանակ ես եմ որոշում՝ որն է սահմանը, որը սահմանը չէ:

Բուն Ղարաբաղի հարցն այդ ենթահարցերից ամենաբարդն է, այս պահին զրոյական խաղի տրամաբանությունից դուրս գալու հեռանկար, կարճաժամկետ և միջնաժամկետ ժամանակահատվածում, չեմ տեսնում, բայց մնացած հարցերի լուծման հնարավորություն տեսնում եմ: Եվ Սոչիի հայտարարությունը հենց դրա մասին էր, որ գնում ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի. Ղարաբաղի մասին խոսք չկար, կոմունիկացիաների բացման, միջանցքի մասին խոսք չկար…

Իսկ Բրյուսելի հանդիպմանն ընդառաջ ևս մի քանի իրադարձություններ են տեղի ունենալու, որոնք մեծապես կազդեն այն ամենի վրա, ինչ տեղի կունենա բրյուսելյան հանդիպման ժամանակ և դրա արդյունքների վրա: Դա, իհարկե, ԵԱՀԿ շրջանակում բացվող արտգործնախարարների հավաքն է Շվեդիայում, որին մասնակցելու է նաև Արարատ Միրզոյանը: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներն էլ պետք է հանդիպեն, որպեսզի Սոչիում երկու երկրների առաջնորդների պայմանավորվածություններն ամփոփեն, ավելի գործնական վերջաբանի բերեն այդ հարցերը: Եվ երրորդը՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն է, որին մեր տարածաշրջանից հրավիրված են միայն Հայաստանը և Վրաստանը: Այս երեք կարևորագույն հանգրվաններն անցնելուց հետո կմտնենք բրյուսելյան փուլ, կտեսնենք՝ ինչ կլինի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան