Ալիևը Պակիստանի ռազմարդյունաբերության նախարարի հետ քննարկել է Բաքու-Անկարա-Իսլամաբադ համագործակցության ձևաչափի ընդլայնումը

Լուրեր

11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Պակիստանի ռազմարդյունաբերության նախարար Զուբեյդա Ջալալին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանա-պակիստանյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը։ Նա նաև նշել է, որ Բաքուն ուրախ կլինի տեսնել պակիստանյան ընկերություններին օտարերկրյա ընկերությունների շարքում, որոնք մասնակցում են Արցախի գրավյալ տարածքների վերկանգնմանը։

Ջալալն իր հերթին է վստահություն հայտնել, որ համատեղ նիստը կծառայի Բաքվի և Իսլամաբադի միջև կապերի ընդլայնմանը։

«Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի, կրթության ու ռազմատեխնիկական ոլորտներում։ Կողմերը մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի հետագա ընդլայնման շուրջ»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան