Ողջ Սյունիքն է Թուրքիայի ստրատեգիական նպատակը, ոչ միայն այդ միջանցքը․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարո՛ն Սաֆրաստյան, նախ՝ Սոչիի հանդիպման մասին խոսենք։ Երկար ժամանակ Ռուսաստանում նման հանդիպման կազմակերպման մասին խոսվում էր, բայց հստակ ժամկետ որոշվեց, երբ հայտարարվեց բրյուսելյան հանդիպման մասին։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, և եռակողմ բանակցություններից ի՞նչ տպավորություն ունեք։

-Կարծում եմ՝ այն հանգամանքը, որ Սոչիում տեղի ունեցավ հանդիպումը, և դա տեղի ունեցավ բրյուսելյան հանդիպումից առաջ, պայմանավորված է այն հանգամանքով, որ, իմ ընկալմամբ, Ռուսաստանը սկսում է հասկանալ՝ նախաձեռնությունը Հարավային Կովկասում ձեռքից բաց է թողնում։ Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանում մտավախություն առաջացավ, որ կարող է Բրյուսելում ինչ-որ արդյունքների հասնեն, դրա համար փորձեցին ճնշում գործադրելով Ալիևի վրա՝ արագացնել այս հանդիպումը։ Դա խոսում է նաև այն մասին, որ Ռուսաստանը, կարծես թե, որոշ չափով փոխում է մոտեցումը մեր տարածաշրջանում իր քաղաքականության նկատմամբ, և դա պայմանավորված է վերջին շրջանում առաջացած ռուս-թուրքական լարվածությամբ։ Դա նոր երևույթ է, որի նշանները արդեն կան, և ես դրանով եմ պայմանավորում այն, որ ՌԴ-ն սկսեց մեր տարածաշրջանում իր դերն իրականացնել, քանի որ հասկացավ, որ կորցնում է իր ազդեցությունը, դրանից օգտվում է Թուրքիան՝ ուժեղացնելով իր ազդեցությունը։ Այնպես որ՝ Սոչիի հանդիպումը ես դիտարկում եմ այդ աշխարհաքաղաքական գործընթացների շրջանակում։

-Խոսեցիք Ադրբեջանի վրա ՌԴ-ի կողմից ճնշումների մասին, արդյո՞ք դրա արդյունք կարելի է համարել այն, որ Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարարությունում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկար, չնայած այդ հարցով մտավախություններ կային։ Սա կարելի՞ է առաջին քայլը համարել, որ Ռուսաստանն իսկապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ մղվող այդ «միջանցքի» հարցում սկսել է գործնական քայլեր անել։

-Շատ դժվար է, իհարկե, կարծիք հայտնել, բայց եթե ընդհանուր գնահատելու լինենք, ես կարծում եմ՝ այո՛։ Աշխաբադից վերադառնալիս Էրդողանը մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում ասաց, որ Սոչիում ձեռք է բերվել պայմանավորվածություն ավտոմոբիլային ճանապարհների մասին, բայց չօգտագործեց «միջանցք» բառը։ Գիտեք՝ չեմ կարծում, որ այդ բառերը շատ կարևոր են։ Կարևորը հետևյալն է՝ Թուրքիայի ռազմավարական նպատակները՝ կապված այդ միջանցքի հետ, և որքանով մենք և, ես համոզված եմ, Ռուսաստանը և Իրանը, կորոշենք այդ ծրագրերի, ստրատեգիական նպատակների իրականացմանը խոչընդոտել և թույլ չտալ, որ դա իրականություն դառնա։ Դա է կարևորը։ Իսկ որն է Թուրքիայի ստրատեգիական նպատակը․ ես համոզված եմ, որ նրանց նպատակը ողջ Սյունիքն է, ոչ միայն երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհը։ Կարծում եմ՝ այս փուլում սա ստրատեգիական նպատակն է Թուրքիայի և, իհարկե, Ադրբեջանի, որին նրանք կփորձեն հասնել ավելի փոքր քայլերով, սողացող ագրեսիայի միջոցներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան