ԵՄ-ն կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում․ ԵԽ փոխնախագահ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածքային վեճերի լուծումը, որը խորը տառապանք է պատճառել հայ ժողովրդին, կպահանջի համբերություն ու ժամանակ: Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովի բացմանը տեսակապով ունեցած ելույթում այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

«Հաջող դիվանագիտական լուծումների հեռանկարներ, անշուշտ, կան, և Եվրոպական միությունը կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն՝ վերակառուցման ու հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում, որը չի ավելացնի Հայաստանի՝ արդեն իսկ կրած հսկայական կորուստները»,- շեշտեց նա։

Ըստ Կաստալդոյի՝ հիշելով այն մարտահրավերները, ողբերգությունները և դժվարությունները, որոնց բախվել է հայ ժողովուրդը, չպետք է աչքաթող անել այն ամենը, ինչը Հայաստանը ձեռք է բերել անկախությունից ի վեր, և այն ներուժը, որ դեռ պետք է արտահայտի։

«Այսօր ձեր երկիրը հաջողությամբ ընթանում է բարեփոխումների հավակնոտ ճանապարհով, որը կամրապնդի նրա ժողովրդավարական ընթացքը և տնտեսական զարգացումը՝ գործադրելով բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ եվրոպական լինելու իմաստին հասնելու համար։ Համոզված եղեք, որ Եվրոպայում և ամբողջ աշխարհում հայ համայնքների ձայնը լսելի է մեզ։ Մենք ոչ մի դեպքում չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները, այլևս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը գերակայեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը»,- ասել է նա։