Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Լուրեր

11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
Բոլորը

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ Լվով քաղաքի կենտրոնում՝ Հայկական անվանումը ունեցող փողոցում, հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը:

Բացմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Լվովում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը, Լվովի մարզի նահանգապետը, Լվովի քաղաքապետը, նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները։

Հանդիպումներ են տեղի ունեցել մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկու և Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի հետ, որոնց ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Լվովի տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները։

«Մենք բացում ենք պատվավոր հյուպատոսի գրասենյակը Լվովում: Հետաքրքրական է, որ այն համընկնում է ՀՀ և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորման 30-ամյակի հետ: Դա կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, հատկապես, հաշվի առնելով այն նշանակությունը, որ մարզի, ինչպես քաղաքի ղեկավարությունը ցուցաբերեցին այդ միջոցառմանը»,- ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը:

«Այն մշակութային, ազգային շերտը, որ ունի Լվով քաղաքը՝ ի դեմս մեր նախնյաց թողած ժառանգության, շատ կարևոր է գնահատվում Լվովում: Ավելացավ նաև հյուպատոսությունը: Սա մի մեծ ուժ է՝ մեր ամբողջականությունը գնահատելու և այն զարգացնելու համար»,- նշել է ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

«Քաղաքը հայերի համար Արևելյան Եվրոպայի մշակութային կենտրոնն է: Հայերն ասյտեղ շատ վաղուց են ապրում և քաղաքի հիմնադիրներից են: Կարծում եմ՝ համայնքի հետ համատեղ ջանքերով մեր աշխատանքով կնպաստենք քաղաքի, մեր ժողովրդի, Ուկրաինայի և Հայաստանի շփումների զարգացմանը»,- հավելել է Լվովում ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը: