Սերժ Սարգսյանի 10 տարվա միակ նվաճումը ԼՂ-ում ստատուս-քվոյի պահպանումն էր, այն էլ շատ թանկ գնով. Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
Բոլորը

Հայաստանի իշխանություններն էլ են այդ կոնցեպտին համաձայն, Ադրբեջանինն էլ, ուղղակի նրանք խաղաղության դիմաց շատ տարածքներ են ուզում, մենք խաղաղության դիմաց քիչ տարածքներ ենք պատրաստ տալ. այսօր «ԼՂ հակամարտությունը Սերժ Սարգսյանի 10 տարիներին. ո՞վ է պատասխան տալու հողային կորուստների համար» թեմայով հանրային քննարկմանն ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

«Պատերազմը հեկտարներով չեն հաղթում կամ հեկտարներով չեն պարտվում: Ալլ խնդիր է, որ 800 հա կորստից հետո հայկական կողմը պիտի անպայման հակահարված հասցներ ու նույնպիսի տարածքային ձեռքբերումներ ունենար: Ոչ թե նրա համար, որ այդ տարածքները շատ կարևոր են, այլ որպեսզի հակառակորդի մոտ արմատավորվեր այն գիտակցությունը, որ իրենք խնդրի ռազմական լուծում չունեն»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա էր հայկական կողմի սխալը, որը նրանց տեղիք տվեց մտածելու, որ, այնուամենայնիվ, խնդրին ռազմական լուծում տալու հնարավորություն կա:

Խոսելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիներից ու այդ տարիների ընթացքում ԼՂ խնդրի կարգավորումից բանախոսը նկատեց, որ նպատակին՝ խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, չենք հասել, դեռ ավելին, չենք էլ մոտեցել խնդրի լուծմանը. «Պահպանվել է ստատուս-քվոն, այն էլ շատ թանկ գնով, ու դա միակ նվաճումն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: