««Պեկա»-ն 2 հազար է, Մակարովը 1200» .հրապարակվեցին «Նորքի զինված խմբի» գործով հեռախոսազրույցները

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Նորքի զինված խմբի գործով դատական նիստն ընդմիջումից հետո շարունակվեց: Մեղադրողները հրապարակում էին գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունները: Խոսակցություններից լսելի էր, որ կողմերը զենքի ձեռքբերման համար գումարի չափ էին որոշում: Խոսակցությունն ընթանում էր ամբաստանյալներից Արթուր Հակոբյանի ու խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի միջև ««Պեկա»-ն 2 հազար է, Մակարովը 1200, ՏՏ-ն 1400, փուչիկները` 90»,- ասում էր Արթուր Հակոբյանը:

Արթուր Վարդանյանն էլ ասաց, որ «Պեկա» է ուզում. ««Պեկա»-ն ուզում եմ բեր, էլ ի՞նչ կա, ի՞նչ ունես, տրուբեքից կա, երկու հատ ուզում եմ: Մակարովն ինչքա՞ն ասեցիր»:

Ձայնագրությունների հրապարակման ընթացքում Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բարսեղյանը բողոքեց, թե պետք չէ զավեշտի վերածել գործընթացը, ապա նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց  «Արթուր Վարդանյանին բերման ենթարկելու օրվանից նա ասել է, որ իր մոտ հայտնաբերված զենքն իրեն է պատկանում և ինչի համար է պետք: Այդ ձայնագրությունները չգիտենք ինչն են հիմա ապացուցում: Իմ պաշտպանը վատառողջ է միջնորդություն ունեմ, որ բուժումն իրականացվի քաղաքացիական հիվանդանոցում: Նրա կյանքին վտանգ է սպառնում: Մեկ տարի է Արթուր Վարդանյանը բողոքում է բարձր ջերմությունից, ճնշման տատանումից, որովայնի ցավերից: Այնպես չստացվի մի գեղեցիկ օր էլ, մի առավոտ գանք ու պարզվի այս մարդը կյանքին հրաժեշտ տվեց, սկսենք ձեզ մեղադրել»,- ասաց փաստաբանը:

Դատական նիստը հետաձգվեց:

Լիլիթ Շաբոյան