Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցությունը կտրամադրվի ևս 5 ամիս

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը ևս 5 ամիս տրամադրելու նպատակով։

Առկա իրողություններով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի մի շարք բնակիչներ կորցրել են բնակելի անշարժ գույքը: Աջակցության տրամադրման ծրագիրն ավարտվել է և դեռևս չի լուծվել նրանց բնակարանային խնդիրները։

Ըստ այդմ՝ նախատեսվում է անշարժ գույքը կորցրած այդ քաղաքացիներին, որոնք ընդգրկված են եղել դրամական աջակցության ծրագրում և ստացել են աջակցության միանվագ 300000 դրամ և 68000 դրամ 6 ամիսների (2021 թվականի փետրվար-հուլիս ամիսների) համար, շարունակել տրամադրել ամսական 68000 դրամ աջակցություն՝ ևս 5 ամսվա (2021 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների) համար:

Նախատեսվում է նաև հստակեցնել միջոցառման շահառուների կազմը և այն դեպքում, երբ լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվար-հուլիս ամիսներին աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների հիման վրա նրան աջակցության 2-րդ մասնաբաժինը 2021 թ. օգոստոս-դեկտեմբեր ամսիների համար չի վճարվի։ Դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած (տվյալները վճարման ցուցակ ներառված) շահառու է։ 2021 թ. օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների դրամական աջակցությունը վճարվելու է 2021 թվականի նոյեմբերին։ ՀՀ Սյունիքի մարզպետարանից հոկտեմբերի 13-ին ստացված ցուցակների աջակցություն շահառուների ցուցակում ընդգրկված 43 անձի համար անհրաժեշտ կլինի 14,620.0 հազ դրամ գումար: