Կառավարությունը Սյունիքին 400 մլն դրամ կհատկացնի՝ փակ ճանապարհների պատճառով առաջացած ծախսերը հոգալու համար

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքում առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Կառավարությունը մարզին կհատկացնի 400 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության որոշման նախագծից:

Նախագծում նշվում է, որ ճանապարհները փակվելու կապակցությամբ ձեռք է բերվել 3 հատ ՈՒԱԶ ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 22.2 մլն դրամ: Խոսքը, ըստ էության, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից օկուպացված ճանապարհների մասին է:

Ավելի վաղ Factor TV-ն Սյունիքի Բարձրավան գյուղից հայտնել էր, որ ճանապարհի բացակայության պատճառով բնակիչները զրկվել են քաղաք հասնելու հնարավորությունից, և երթևեկությունը կազմակերպվում է ՈՒԱԶ ավտոմեքենայով:

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է ձեռք բերել 43 հատ պանելային շարժական տնակներ, որի ընդհանուր արժեքը կկազմի 223.7 մլն դրամ (1 հատի արժեքը՝ շուրջ 5.2 մլն դրամ): Այս տնակները կտրամադրվեն Զինված ուժերի կառույցներին, ԱԻՆ ՓԾ-ին, ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը, ԱԱԾ-ին և ՊՆ-ին:

Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու կապացությամբ նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է 6.5 մլն դրամի 13 տոննա դիզելային վառելիք և բնական գազ՝ 1.0 մլն դրամի: Նոյեմբերի 11-ից Բարձրավան-Շուռնուխ-Որոտան ճանապարհի փակվելու կապակցությամբ բնակչությանը տրամադրվում է հաց՝ օրական 2 անգամ, նոյեմբերի 22-ի դրությամբ փաստացի ծախսը կազմում է 8 հարյուր հազար դրամ: Այս ծախսերը ևս ներառվում են հատկացվող գումարի մեջ: