Հայկական Շուշին հռչակվելու է Թյուրքական աշխարհի մայրաքաղաք

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքը 2023 թվականին հայտարարվելու է Թյուրքական աշխարհի (TurkSoy) մայրաքաղաք, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Քերիմովը նման հայտարարություն է արել «Մեծ վերադարձ, մշակույթի վերածնունդ» կոնֆերանսի ընթացքում։

«Իրականում այդ մասին հայտարարվելու է TurkSoy-ի նիստի ընթացքում։ Սակայն իրադարձություններից առաջ անցնելով՝ ցանկանում եմ ասել, որ Շուշին հռչակվելու  է TurkSoy-ի մշակութային մայրաքաղաք։ Մենք անցկացնելու ենք միջոցառումներ   բոլոր թյուրքալեզու եղբայրների մասնակցությամբ»,- ասել է Քերիմովը։

Նշենք, որ այս տարի սեպտեմբերին Ադրբեջանի մշակույթի նախարարը Ուզբեկստանի Խիվա քաղաքում «Թյուրքական մշակույթի» միջազգային կազմակերպության նախարարների խորհրդի 38-րդ նիստում հայկական Շուշիի թեկնածությունն առաջադրել էր որպես 2023թ․ Թյուրքական աշխարհի մայրաքաղաք։

Թյուրքական մշակույթի և ժառանգության միջազգային հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևան էլ Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների 8-րդ նիստում ունեցած ելույթում առաջարկել էր թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն կառուցել Շուշիում։

Նշենք, որ բացի այդ՝ Ադրբեջանը աշխատանքներ է տանում՝ հայկական Շուշին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ու ստեղծարար քաղաքների ցանցում ընդգրկելու ուղղությամբ։

Հավելենք, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է ոչնչացնել Շուշիի հայկական պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը՝ ձգտելով ամեն կերպ քաղաքից վերացնել հայկական հետքերը։ Միաժամանակ, Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է Արցախ UNESCO-ի առաքելության մուտքը։

Էմմա Չոբանյան