ՀԷԿաշինության ոլորտում պետությանը 116 միլիոն դրամի չափով վնաս պատճառելու գործով մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱՀ ՔԿ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

ԱՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող և ԱՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի հսկողությամբ քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա պարզվել է, որ 2017-2019թթ. ընթացքում օրենքով սահմանված հաշվետվությունում և հաշվարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու և որոշ տեղեկություններ թաքցնելու եղանակով ,,Հ.Է.Կ. ՇԻՆ,, ՓԲ ընկերության կողմից Արցախի Հանրապետության բյուջե չի վճարվել ընդհանուր 116.029.500 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափ կազմող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ:

Հիշյալ քրեական գործով 17.11.2021թ. որոշում է կայացվել Լ.Գ-ին ԱՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 22.11.2021թ. միջնորդություն է ներկայացվել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել է: Նույն օրը որոշում է կայացվել նաև մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 4.000.000 դրամ գումար: Քրեական հետապնդման մարմնի կողմից ձեռնարկվում են բոլոր միջոցները ենթադրյալ հանցագործությամբ Արցախի Հանրապետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: