Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
Քաղաքականություն
05.04.2018 | 18:35Լիտվայի կառավարությունը հավանության է տվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այն ուղարկելով օրենսդիր մարմին՝ Սեյմաս, համաձայն ընթացակարգի վավերացման ներկայացնելու նպատակով»,- գրել է դեսպանը: