«Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելուց հետո Թուրքիայում ինձ ազգի թշնամի են համարում». թուրք ռեժիսոր

Լուրեր

28.04.2026 | 19:44
Ինչպես է Փաշինյանի երգը հնչել դպրոցում. տնօրենը մանրամասներ էր պատմում
28.04.2026 | 19:31
Իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարը հայտարարել է, որ թափանցել է Իրանի և Լիբանանի գաղտնիքների «միջուկ»
28.04.2026 | 19:18
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
28.04.2026 | 18:10
Կանադայի վարչապետը Երևան կգա՝ ԵՔՀ գագաթնաժողովին // Հրապարակվել է ընտրողների նախնական ցուցակը․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 18:07
Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:02
ԱՄԷ-ն հայտարարել է մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին
28.04.2026 | 17:54
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:53
Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած, ծագումով թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը թուրքական «Tuhaf» հանդեսին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Թուրքիայում տիրող ռասիստական տրամադրությունների մասին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Աքընը նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի ստամբուլյան ցուցադրությունից հետո արդեն 3 տարի է, ինչ ինքը չի եղել Թուրքիայում։ Ռեժիսորը, Թուրքիայում աճող այլատյացության վրա ուշադրություն հրավիրելով, ասել է.

«Թուրքիան ծանր ժամանակաշրջան է ապրում, և դա ինձ իրականում մտահոգում է։ Ատելությունը և այլատյացությունը թունավորել են ամբողջ երկիրը։ Թուրքական հասարակության մեջ դրանք խորը արմատներ են գցել։ Նախկինում էլիտար խավը շահագործում էր  գավառականներին, հիմա  գավառականները վերցնելով իշխանությունը, վրեժ են լուծում։  Այսօրվա Թուրքիայից պետք է հեռու մնամ. այս պահին  այնտեղ ֆիլմ նկարահանելու մտադրություն չունեմ: Եթե փորձեմ ինչ-որ բան նկարահանել, ամենայն հավանականությամբ կձերբակալվեմ: «Սպի» ֆիլմից հետո այնտեղ ինձ հավանաբար ազգի թշնամի են համարում»։

Հիշեցնենք, որ «Սպի» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: Այն պատմում է տեղահանված մի հայի՝ մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին։ Հայոց ցեղասպանության տարիներին  նա կորցնում է իր երկվորյակ դստրերին։ Տարիներ անց, իմանալով, որ նրանք կարող են ողջ լինել, ճանապարհ է ընկնում նրանց փնտրելու։ Ֆիլմի սցենարը հեղինակել են թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը և իրանահայ Մարտիկ Մարտինը։

138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում,  Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: