Թեև չեմ հավատում դատարաններին, բայց  իրենք չինովնիկներից ավելի ազնիվ գտնվեցին. Սմբատ Գոգյան

Լուրեր

11.02.2026 | 19:30
«Մի հատ ղռռոց եկավ, տեսա գալիս ա վրես». ինչպես է եղել խոշոր քարաթափումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 19:21
Դավիթ Համբարձումյանի երեխայի դայակը կարող է այցելել նրա բնակության վայր․ սահմանփակումը վերացվեց 
11.02.2026 | 19:15
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը
11.02.2026 | 19:04
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը
11.02.2026 | 19:00
Նիկոլ Փաշինյանին աջակցելով՝ Վենսը չի միջամտել ՀՀ ներքին գործերին․ ներդրում անում են՝ վարչապետին վստահելով․ Սիսակ Գաբրիելյան
11.02.2026 | 18:55
Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում
11.02.2026 | 18:45
«Վաղը ելույթներ կունենանք»․ ընդդիմադիր պատգամավորը՝ այսօր Փաշինյանի հետ հարցուպատասխանին չմասնակցելու մասին
11.02.2026 | 18:40
Euronews-ը մեղադրվում է ավտորիտար ռեժիմներից գումար ստանալու մեջ. հետաքննությունը ներառում է նաև Ադրբեջանը
11.02.2026 | 18:30
Սերբիայի նախագահն ընդունել է Իսլամ Մախաչևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 18:27
30 կենդանի է ունեցել, բայց 1-2-ն է պատվաստել, որ նպաստը չկտրեն. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 18:19
ԵԽ պատգամավորներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ձերբակալվածներին
11.02.2026 | 18:08
ՀՀ-ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 18:00
Սամվել Կարապետյանը կուսակցության նախագահ է ընտրվել // Վենսը Բաքվում բանտարկյալների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
11.02.2026 | 17:56
Առաջիկայում ԱՄՆ-ին կփոխանցենք TRIPP-ի համաձայնագրի վերաբերյալ մեր դիտարկումները. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 17:54
ՌԴ-ից Հայաստան հացահատիկի փոխադրումն Ադրբեջանով դարձել է կանոնավոր. «Ռուսական երկաթուղիներ»
Բոլորը

ԲՈԿ-ի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է, իր խոսքով, ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի դոկտորական աշխատանքում ծավալուն գրագողությանը ու դատարանի կայացրած որոշումներին:

«Բոկի էնդշպիլը

2019 թվականին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվեց հանձնաժողով, որն արձանագրեց, որ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի դոկտորական աշխատանքում կա ծավալուն գրագողություն։ 2020 թվականին արդեն նախկին ռեկտորի ժ/պ-ն հանձնաժողովի ստեղծման հրամանի օրինականությունը վիճարկեց դատարանում, ընդ որում պատասխանող կողմը ԿԳՄՍ նախարարն էր։ Այնպես ստացվեց, որ 2020 թվականին նոր ռեկտորի ժ/պ համար էլ էր նմանատիպ հանձնաժողով ստեղծվել, ու նախարարության վերնախավին ձեռնտու էր, որ երկու հրամաններն էլ չեղյալ լինեին։ Ուստի 2020-ի հուլիսին դատարանում ԲՈԿ-ը ներգրավվեց որպես երրորդ կողմ և մի քանի օր անց նոր նիստով բավարարեց հայցը։ Դրանով միայն փաստվում էր, որ հանձնաժողովը ստեղծելու հրամանն օրինական չէ, սակայն հայցող կողմը դա ներկայացրեց որպես գրագող չլինելու «վառ» ապացույց։ Կարծես թե երկու կողմերն էլ շահեցին։ Բայց հաշվի չառան մի փաստ, որ դրանով ԲՈԿ-ն իրավունք ստացավ բողոքարկելու որոշումը, ու ես օգտվեցի դրանից։ ԲՈԿ-ի անունից լիազորագիր տվեցի փաստաբան Սայադ Բադալյանին, և նա կազմակերպեց բողոքարկման ամբողջ գործընթացը։ Նա ապահովեց իրավական կողմը, և 2020-ի օգոստոսին բողոքարկեցինք։ Դատի առաջին նիստը նշանակեցին 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ու հենց այդ մի նիստով էլ ավարտվեց դատը։ Դատարանը ֆիքսեց, որ վարչական դատարանի որոշումը սխալ է։ Այսպիսով՝ հանձնաժողովի ստեղծումն օրինական է, իսկ հանձնաժողովի տված եզրակացությունն առ այսօր ոչ ոք կասկածի տակ չի դրել։

Ու, այո, մյուս գրագողին դոկտորի գիտական աստիճանից զրկելու գործընթացը նույնպես օրինական էր, ու նախարարն անհիմն կերպով էր չեղյալ արել ԲՈԿ-ի նախագահի որոշումը։ Կառավարությունն իրականացրեց ստուգումներ, միգուցե նաև ծառայողական քննություն ու արդյունքների մասին լռեց, քանի որ հավանաբար ասելիք չկար։

Հիմա կասեք, թե ինչո՞ւ եմ գրում այս ամենը։ Գրում եմ, որ իմանաք։ Իմանաք, որ այդքան տարի ինձ կուլ տվեցին։ Կուլ տվեցին, բայց և այնպես իմ որոշումներից ոչ մեկը դատարանում չեղյալ չեղավ։ Բայցևայնպես, իմ բոլոր որոշումներն ու պլանները չեղյալ արեցին ԿԳՄՍ նախարարները։ Ու թեև ես չեմ հավատում դատարաններին, բայց դե իրենք չինովնիկներից ավելի ազնիվ գտնվեցին։

Սրանով փակում եմ իմ կյանքում 2018-2020թթ ԲՈԿ-ում աշխատանքը։ Այլևս ոչ մեկին այդ թեմայով ոչինչ չեմ ասելու։ Վաղվանից միայն կրթական նորություններ»։