Ինձ համար ցավալի է, որ մենք կորցնում ենք նաև այդպիսի մարդկանց․ Կոմանդոսը՝ Ժիրայր Սեֆիլյանի և Սամվել Բաբայանի ազատազրկման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
Բոլորը

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը համամիտ չէ նրանց հետ, ովքեր 800 հեկտար կորցրած տարածքները համարում են ոչ կարևոր․ «Դրանք դիրքեր են, որոնք կորցնելով մենք կորցրինք բավականին մեծ տարածք, դիրքեր են, որոնք կորցնելով հիմա Թալիշ գյուղը, որտեղ զորամաս կա, մարդիկ էին ապրում նորից վերակառուցվում է։ Ես համամիտ չեմ, նրանց հետ, ովքեր ասում են, թե դա մեծ կորուստ չէր՝ մեծ կորուստ է»։

Արցախի հերոսի խոսքով՝ ցավալի է կորցնել այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, Արայիկ Խանդոյանը, բայց նրանց կատարած քայլերը չի ողջունում․ «Մարտի դաշտում կորցնում ես ընկերներիդ, որոնցից կախված է քո կյանքը, նրանց կյանքը, ինձ համար ցավալի է, որ մենք կորցնում ենք նաև այդպիսի մարդկանց։ Այն մարդիկ, ովքեր կարող էին երկրի համար օգտակար լինել, քայլեր արեցին, որոնք ես չեմ ողջունում։ Այդ 10 տարին նրանց համապատասխանում էր, թե ոչ՝ ասել չեմ կարող։ Բայց այդ մարդկանց կարելի էր մի քիչ ներել»։

Կոմանդոսը կարծում է, որ Ժիրայր Սեֆիլյանը, երբ հայտարարում էր 800 հետկտար կորցրած տարածքները հետ բերելու մասին, ցանկանում էր դա միայնակ անել, ինչը ճիշտ որոշում չէր: «Մարտի դաշտում մենակ մարդը մարտիկ չէ, մենք հիմա պետություն ունենք, բանակ ունենք, նախարարություն ունենք, որոնց ինքը պետք է ասեր հա՛, ես պատրաստ եմ համագործակցել բանակի հետ, բանակին օգնել ու այդ հարցերը լուծեմ»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ժիրայր Սեֆիլյանի անունը հանվել է պատմության դասագրքերից, Արցախի հերոսը նշեց՝ ժամանակի խնդիր է․ «Կհանեն, հետո էի հետ կվերդարձնեն ժամանակն ամեն ինչ տեղը կկանգնեցի, ամեն ինչ որոշում է ժամանակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան