Մոսկվայի չգաղտնազերծվող առաջարկները, Փաշինյանի ահազանգն ու Միշուստինի լռությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Երևանը հույս ունի, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացայի արդյունքում, ինչի վերաբերյալ վերջերս ռուսական կողմից առաջարկ է ստացվել: Հիշեցնենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվել է այս տարվա մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի հատվածներից: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հրավիրված ԱԽ նիստում տեղեկացրեց, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կմ:

Մոսկվան Հայաստանին Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի գործընթաց սկսելու առաջարկ արել է երեք անգամ, որից վերջինը՝ Երևանի կողմից Ռուսաստանից ռազմական աջակցություն խնդրելուց անմիջապես հետո: Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմին բավարարեց ռազմավարական դաշնակցի պատասխանը, երբ ռազմական օգնության փոխարեն դեմարկացիայի առաջարկներ են փոխանցում, իշխանական խմբակցության պատգամավորներն ուղիղ պատասխան չեն տալիս:

Մինչ այս պահը հայտնի չէ նաև՝ արդյո՞ք Երևանը գրավոր ընթացակարգով դիմել է Մոսկվային 1997 թվականին կնքված «Բարեկամության և փոխօգնության մասին» հայ-ռուսական համաձայնագրի դրույթների համաձայն ռազմական օգնություն ստանալու համար: Այս անորոշության ֆոնին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և ԵՏՄ անդամ մյուս երկրների վարչապետերին տեղեկացնում է, որ տարածաշրջանը ներքաշվել է էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն Ադրբեջանն է: Փաշինյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։

Չնայած Նիկոլ Փաշինյանի այս շեշտադրումներին՝ ԵՏՄ անդամ պետությունների վարչապետերից որևէ մեկը, այդ թվում՝ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի վարչապետը, Հայաստանին սպառնացող վտանգների մասին որևէ խոսք չասաց: Սա այն պարագայում, երբ ԵՏՄ պետությունների հետ Հայաստանը դաշնակցում է նաև ռազմական, անվտանգային համագործակցություն ենթադրող ՀԱՊԿ-ի շրջանակում:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ընդգծում է՝ Ռուսաստանը չի ցանկանում որևէ պատասխանատվություն կրել հրադադարի խախտումների համար։

Սահմանային լարվածության պայմաններում, երբ այսօր պաշտոնապես հրապարակվեց վեց զոհի մասին, անհայտ է վիրավորների և գերեվարվածների ճակատագիրը, իսկ ՊՆ-ն էլ ավելի վաղ տեղեկացրել էր դիրքային կորուստների մասին, Փաշինյանի թիմակիցները շարունակում են գաղտնի պահել, թե Երևանը Մոսկվայից ստացված ի՞նչ առաջարկությունների է համաձայնություն տվել։

Առաջարկների բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, նշում են ՔՊ-ականները և սրտնեղում, երբ հանրությունը լրացուցիչ մանրամասներ է պահանջում:

Մոսկվայի առաջարկները չեն հրապարակվում, քանի որ նման ցանկություն հայտնել է Հայաստանի կառավարությունը, համոզված է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Իսկ ահա ընդդիմադիր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից նշում են՝ Փաշինյանը Մոսկվայի առաջարկներն ընդունել է ուժի սպառնալիքով:

Թե երբ կմեկնարկեն Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, անհայտ է, բայց փորձագիտական շրջանակները նշում են, որ գործընթացը կարող է տևել տասնամյակներ, ինչպես, օրինակ, Վրաստանի դեպքում, որի հետ, ի դեպ, Հայաստանը չունի տարածքային վեճ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան