Չտրամադրվող վարկեր՝ կեղծ էջերով. ոստիկանությունը զգուշացնում է

Լուրեր

16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Բոլորը

Խարդախությունը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։ Մեր օրերում, երբ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց, հանցավոր հակումներ ունեցող անձինք, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով, մտածում են արժանահավատ մեխանիզմներ՝ օգտագործելով համացանցը։

Ոստիկանությունը ներկայացնում է նմանատիպ խարդախության տարածված մեխանիզմներից մեկը։

Խաբեությամբ շահույթ ստանալ ակնկալողները սոցցանցում ստեղծում են տարբեր անվանումներով վարկային կազմակերպությունների էջեր, որոնցում տեղադրում են գայթակղիչ հայտարարություններ՝ ցածր տոկոսներով վարկեր տրամադրելու վերաբերյալ։ Բացի այդ, նշում են, որ վարկ են տրամադրում նույնիսկ, այսպես ասած՝ «սև ցուցակում» հայտնված անձանց։

Այդ հայտարարությունները տեսնողներից ոմանք սոցցանցով կապվում են այդ էջերի օգտատերերի հետ։ Նրանք էլ վարկ ստանալու նպատակով իրենց դիմած անձանցից անձնագրի լուսանկարները ստանալուց հետո հայտնում են, որ վարկն իբր հաստատվել է, սակայն կտրամադրվի, եթե նախապես որոշակի գումար վճարեն, ասենք՝ 18, 20 կամ 30 հազար դրամ։ Հաստատված վարկի մասին սուտ տեղեկությունից խաբված քաղաքացիները համաձայնում են վճարել։

Նրանց տրամադրված բանկային կամ էլեկտրոնային հաշվեհամարին փոխանցում են այդ գումարները՝ վարկը ստանալու ակնկալիքով։ Այնուհետև նամակները կա՛մ մնում են անպատասխան, կա՛մ այդ էջերը ջնջվում են։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ գործարքներից և չընկնել ծուղակը, իսկ եթե արդեն տուժել եք, դիմեք ոստիկանություն։