Փաշինյանի հանձնարարությունը Պապիկյանին. Մոսկվայի նոր առաջարկով՝ օկուպացված 41 քկմ տարածքը կազատագրվի՞․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մոսկվան Պաշտպանության նախարարության միջոցով Երևանին դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններ է փոխանցել: Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին այս մասին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և շտապեց հայտարարել՝ Հայաստանի համար այդ առաջարկություններն ընդունելի են։

Թե Շոյգուի ղեկավարած գերատեսչությունն ի՞նչ առաջարկներ է ուղարկել Երևան, Փաշինյանը չհայտնեց։ Նրա խոսքերից պարզ դարձավ միայն, որ վերջին ամիսներին Ռուսաստանից եկող բոլոր առաջարկները Հայաստանի վարչապետի համար ընդունելի են։

Նկատենք՝ Ռուսաստանի կողմից դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններն արվում են Սյունիքում տեղի ունեցած մեկօրյա մարտական գործողությունների ֆոնին, երբ Երևանը հայտարարեց, որ Մոսկվայից ակնկալում է դիվանագիտական և ռազմական աջակցություն՝ 1997 թվականին կնքված «Բարեկամության և փոխօգնության մասին» հայ-ռուսական համաձայնագրի դրույթների համաձայն:

Երևանում փորձագիտական շրջանակները Փաշինյանին սուր քննադատում են Մոսկվայի առաջարկներն առանց հանրությանը ներկայացնելու և քննարկելու, ըստ էության, գրեթե միանձնյա ընդունելու համար։ Շատերը հիշում են, թե ինչպես 2013-ին Հայաստանի անունից նման հայտարարություն արեց Սերժ Սարգսյանը՝ հայտնելով, թե հայ ժողովուրդը ցանկանում է անդամակցել ԵՏՄ-ին։ Հիմա էլ, փաստորեն, Փաշինյանն է հայ ժողովրդի անունից հայտարարում, որ երկրի համար ճակատագրական կարևորություն ունեցող այդ առաջարկությունները, որոնց մասին ոչ միայն լայն հանրությունը, այլև անգամ Փաշինյանի թիմակիցները տեղեկացված չեն, ընդունելի է Հայաստանի համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետք է իրականացվի Ռուսաստանի ՊՆ ԳՇ-ում պահվող քարտեզներով: Երևանում չեն բացառում, որ Մոսկվայից ուղարկված առաջարկները հենց այս հայտարարության համատեքստում են լինելու:

Բաքուն կողմնակից է խնդիրների լուծման փաթեթային տարբերակին, նշում է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում փորձելու է առավելագույնը քաղել՝ նաև Արցախի մասով իր շահերը առաջ տանելու հարցում։

Հայկական կողմը, ըստ Արեգ Քոչինյանի, փուլային տարբերակի կողմնակից էր մինչև Սյունիքում տեղի ունեցած մեկօրյա պատերազմը: Այս մասին հայտնել էր նաև Նիկոլ Փաշինյանը, երբ մայիսին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք, որն օկուպացված է մինչ օրս: Փուլային տարբերակը, որը, ըստ Քոչինյանի, այսօր արդեն իշխանությունները փոխարինել են փաթեթայինով, ենթադրում էր զորքերի հետքաշում հայելային տարբերակով, դեմարկացիա և դելիմիտացա, իսկ վերջնարդյունքում՝ խաղաղության պայմանագրի կնքում:

Փորձագետի դիտարկմամբ՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի որևէ տարբերակ Հայաստանի համար շահավետ չի կարող լինել։

Իսկ թե ինչ առաջարկներ է արել ռուսական կողմը, արդյո՞ք դրանք ընդունելի են նաև Ադրբեջանի համար, առայժմ հայտնի չէ։ Այս համատեքստում հետաքրքիր դիտարկում է անում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ նկատելով, որ մինչ օրս որևէ ռուս պաշտոնյա կամ փորձագետ չի ընդունել, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք։

Հայաստանի իշխանություննները, հիշեցնենք, արդեն իսկ հայտարարել են, որ ադրբեջանական ԶՈՒ-ն մայիսից օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքից 41 քառակուսի կմ։ Արդյո՞ք Փաշինյանի համար ընդունելի համարվող առաջարկներով ՀՀ տարածքն ամբողջությամբ կդեօկուպացվի, հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան